Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ԻՑ ՀԵՌԱՑՎԱԾԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ

Մարտ 12,2004 00:00

ՀԺԿ-ԻՑ ՀԵՌԱՑՎԱԾԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ Նախկին ՀԺԿ-ական Սարգիս Հարությունյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտարարի, թե թվով 20 իր համախոհների հետ իր գաղափարական գործունեությունը՝ հասարակության համախմբում, պետության ամրապնդում, այլեւս իրականացնելու է Հայաստանի առաջադիմական կուսակցության (Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած) շարքերում։ Պատճառը՝ «մենք բավական է միտինգներում հանդես գանք, էդ հարթակների վրա մնանք։ Հարկավոր է գործ անել՝ պետությունն ամրապնդել ու սոցիալ-տնտեսական հարցեր լուծել»,- արտահայտվեց երիտասարդը, որի համոզմամբ, ՀԺԿ-ն «շեղվել» է իր գաղափարներից։ «Ինչի՞ն եք դեմ՝ ԱԺ աշխատանքների բոյկոտի՞ն, իշխանափոխության կոչերի՞ն»,- լրագրողների հարցին Ս. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Նաեւ դրան։ ՀԺԿ-ն գնում էր համախմբման ճանապարհով, իսկ «Արդարություն» դաշինքը եւ ընդդիմության մեջ եղած շատ կուսակցություններ պառակտում են հասարակությունը, պետականությանը հարված են հասցնում»։ Այս կոնտեքստում երիտասարդին վիրավորել է, որ դաշինքի կուսակցությունների առաջին դեմքեր են դարձել պատգամավորներ։ Մեզ հետ զրույցում ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը հաստատեց Ս. Հարությունյանի՝ կուսակցությունից ոչ հարիր պահվածքի համար հեռացված լինելու փաստը։ Ապա պարզաբանեց, որ Կարեն Սերոբիչը տղային, այլ երիտասարդների հետ մեկտեղ, մշտապես իր կողքին է պահել աճեցնելու հեռանկարով եւ անգամ Արմավիրի տարածքային կազմակերպությունն է վստահել։ Այնուհետեւ երիտասարդը ծառայում էր բանակում, իսկ վերադառնալուց հետո, բնականաբար, հավակնել է իր աթոռին։ Սակայն շարքայիններն ընդառաջ չեն գնացել նրա ցանկությանը։ «Մեկ տարի առաջ հեռացված այդ երիտասարդին իշխանություններն օգտագործում են կուսակցության դեմ։ Դա խոսում է նրանց հոգեվարքի մասին։ Ցավում եմ, որ մարդկային որակների տեսանկյունից այդ տղան խաչ քաշեց իր ապագայի վրա»,- ասաց Ռ. Խաչատրյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031