Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻՔԸ ԾՐԱԳՐԵՐ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈՒՄ

Ապրիլ 22,2004 00:00

ԼԻՔԸ ԾՐԱԳՐԵՐ՝ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈՒՄ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի երեկ հրապարակած տվյալները վկայում են, որ 2003-ի առաջին եռամսյակի համեմատ, 2004-ի նույն ժամանակահատվածում գրեթե բոլոր դրական ցուցանիշներն աճել են, բացասականները՝ նվազել։ Մեծ ծրագրեր են նախատեսված գալիքի համար։ Իրան -Հայաստան գազատարի եւ գազապահեստարանների շինարարության մեկնարկ. հայկական հատվածի արժեքը՝ 90 մլն դոլար, ավարտը՝ մեկնարկից 1 տարի 8 ամիս անց։ Հայաստանի բարձրավոլտ էլցանցերի 8 հանգուցային ենթակայանների վերանորոգում-վերակառուցում. արժեքը՝ 20 մլն դոլար, ավարտը՝ 2005-ի վերջին։ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցում. արժեքը՝ 120 մլն դոլար, տեւողությունը՝ 5 տարի։ Հողմէներգետիկայի ներուժի ուսումնասիրություն եւ Պուշկինի լեռնանցքում կայանների կառուցում. Իրանը այս ծրագրի համար նվիրել է 2,5 մլն դոլար, երեք հողմակայանների շահագործումը կսկսվի այս տարվա վերջին։ Այս տեսակի էներգիայի 1կվտ/ժամը կվաճառվի 7 ցենտով, հավաստիացրեց Ա. Մովսիսյանը, քիչ անց տեղեկացնելով, որ էլեկտրաէներգիայի սակագինը կախված է դրսից բերվող էներգակիրներից եւ վերջիններիս թանկացումը կարող է ազդել սակագնի վրա։ Կանադական 10 մլն դոլարով էլ նավթի, գազի որոնման աշխատանքներ են իրականացվում։ Այսօր պարզ է, որ ՀՀ ընդերքի գազի պաշարները «ՀՀ-ի համար արժեք ունեցող ծավալներ են»։ Նոր, ժամանակակից ատոմակայան կառուցելու սցենար էլ կա։ Չկան ֆինանսներ։ Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել