Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ

Օգոստոս 06,2004 00:00

ԼՂ-ՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ Կիրակի օրը Ղարաբաղում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իրենց անկախության պատմության մեջ ղարաբաղցիները երրորդ անգամ հնարավորություն կունենան ընտրել իրենց տեղական մարմինները եւ Ստեփանակերտի քաղաքապետ։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 8-ին կայանալիք ընտրությունների մասին ԵԽԽՎ դեռեւս գործող նախագահ Վալտեր Շվիմերի դժգոհությունն այդ ընտրությունների անցկացման կապակցությամբ խիստ վատ է ընդունվել Ստեփանակերտում. «Վալտեր Շվիմերի հայտարարությունը, թե Ղարաբաղում կայանալիք ընտրությունները խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հակասում է տարածաշրջանային կայունության պահանջին, որի պաշտպանությամբ հանդես են գալիս բոլորը»,- ասում է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Դավթյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ կիրակի օրը ղարաբաղցիները 240 համայնքում համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ են ընտրելու. «Անցնելով պատերազմի տարիները՝ մեր ժողովուրդը չի կորցրել հավատը վաղվա նկատմամբ, իսկ վաղը հասկանում ենք ամուր պետություն, ամուր կառավարություն, դեմոկրատական սկզբունքներ, ինստիտուտներ, որոնք պետք է ներազդեն չվճռված խնդիրների ճիշտ կողմնորոշմանը, ինչո՞ւ չէ՝ նաեւ Ղարաբաղի խնդրի լուծմանը»։ Ստեփանակերտում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ Արցախի կազմակերպության կենտկոմի անդամ Ժիրայր Շահզանյանը նշել է, որ Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը խոչընդոտելը մարդու եւ միջազգային օրենքների կոպիտ խախտում է։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել