Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

Օգոստոս 07,2004 00:00

ՊԱՅՔԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՄՈՆԻՏՈՐԻՆԳ Երեկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հրավիրել էր հակակոռուպցիոն միջոցառումների անցկացման մոնիտորինգի հանձնաժողովի առաջին նիստը: Ներկայացնելով ակնկալվող գործունեությունը՝ պարոն Եսայանը նշեց, որ իրենք առաջնորդվելու են հիմնականում երկու սկզբունքով՝ թափանցիկ աշխատաոճ եւ հասարակության տարբեր շերտերի ընդգրկումը աշխատանքում: Նախագահի հրամանագրով ստեղծված այս կառույցի առջեւ դրված է 4 խնդիր. կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մոնիտորինգ, միջազգային հակակոռուպցիոն ծրագրերին ՀՀ-ի մասնակցության մասով մոնիտորինգ, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրում եւ դրանից ելնելով՝ առաջարկների ներկայացում, օրենսդրական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն: Նիստի օրակարգում նաեւ միջազգային հակակոռուպցիոն ծրագրերին ՀՀ անդամակցության քննարկումն էր: «Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների համաձայնագրի»՝ GREKO-ում ՀՀ ներկայացուցիչ Աշոտ Գալոյանը տեղեկացրեց, որ այդ կազմակերպությանն անդամակցում է 33 երկիր, ու թեեւ այն ստեղծվել է ԵԽ նախաձեռնությամբ, սակայն ակտիվ մասնակցություն ունի նաեւ ԱՄՆ-ը: GRECO-ն հարցաշար է ներկայացրել ՀՀ-ին, որի պատասխանները ստանալու համար հարցաշարն ուղարկվել է համապատասխան գերատեսչություններ: Նրանց կողմից ստացված պատասխանները պիտի համակարգվեն մոնիտորինգի հանձնաժողովում եւ ուղարկվեն GRECO: Իսկ հունվար-փետրվարին այդ կազմակերպությունը կուղարկի ի՛ր մոնիտորինգի խումբը Հայաստան: Մեկ շաբաթ Հայաստանում անցկացնելուց հետո նրանք կկազմեն իրենց զեկույցը, որի հիման վրա GREKՕ-ն կընդունի երաշխավորություն Հայաստանի մասին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031