Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 02,2004 00:00

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ Երեկ, Ուսուցչի օրվա կապակցությամբ, ՀՀ վարչապետը «Տարվա լավագույն ուսուցչին» ու «Տարվա լավագույն դաստիարակին» նվիրեց ավտոմեքենաներ: Անդրանիկ Մարգարյանն իր այս քայլով արդեն քանի տարի հավատարիմ է մնում մի ավանդույթի, որի հեղինակը Վազգեն Սարգսյանն է: Ընդհանրապես, իշխանությունն այս տարի ուշադիր էր ուսուցիչների նկատմամբ: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ ուսուցիչներ պարգեւատրվեցին «Մովսես Խորենացի» հուշամեդալով ու շնորհվեց «ՀՀ վաստակավոր մանկավարժ» կոչումը: Մի խումբ ուսուցիչներ արժանացան ՀՀ վարչապետի շնորհակալագրերին, մի խումբն էլ՝ ԿԳՆ ոսկե հուշամեդալների: Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվեց Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Անուշ Գրիգորյանը: Տարվա լավագույն տնօրեն՝ Շիրակի մարզից Զավեն Պետրոսյանը, եւ Տարվա լավագույն դաստիարակ՝ Դավիթաշենի թիվ 146 մանկապարտեզից՝ Ալվարդ Մովսիսյանը: Ըստ միջոցառման ժամանակ տարածված որոշ լուրերի՝ վերջին «տեղի» համար օրերս աղմուկ-աղաղակ է եղել՝ մայրաքաղաքի դաստիարակների շրջանում, եւ որ Ա. Մովսիսյանը հայտարարել է՝ եթե այս տարի էլ մրցույթում չհաղթի, կտրուկ քայլերի կդիմի: Ինքը՝ Ալվարդ Մովսիսյանը, սակայն, «չէր կարծում», որ լուրերը ճշմարտացի են. «Չեմ կարծում, որ նման խոսակցություններ եղել են»: Մրցույթի հաղթողներն ընտրվում են 2 փուլով: Նախ՝ մրցույթ է անցկացվում մարզերում, որի արդյունքում ներկայացվում են թեկնածուներ: Իսկ վերջնական փուլն անցկացվում է նախարարությունում՝ հատուկ հանձնաժողովի կողմից, հարցադրումների, քննարկումների եւ վերլուծությունների միջոցով: Այսինքն՝ ոչ մի երաշխիք, որ մրցույթներում հաղթում են իսկապես արժանիները, երբ արդեն ներկայացված թեկնածուների մեջ ընտրություն կատարելիս հանձնաժողովը հիմնվում է լոկ փաստաթղթային տվյալների եւ կազմակերպած միջոցառումների լուսանկարների վրա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ուսուցչի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկաներին իր տաղանդով զարմացրեց թիվ 131 դպրոցի երգչախումբը, մենակատար՝ դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031