Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԿԻՐԱՌՈՒՄ է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

Հոկտեմբեր 22,2004 00:00

ԱՄՆ-Ն
ԿԻՐԱՌՈՒՄ է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԱՄՆ նախագահը երեկ իր հայտարարության
մեջ բռնապետ անվանեց Լուկաշենկոյին եւ ստորագրեց օրենք «Բելառուսում ժողովրդավարության
մասին», որով ԱՄՆ պետական կառույցներին արգելվում է մասնակցել որեւէ ծրագրի, որը
ենթադրում է Բելառուսի պետական կառույցների ֆինանսավորում: Այս փաստաթղթով
նախատեսվում է աջակցություն ցուցաբերել բելառուսական քաղաքական եւ ոչ կառավարական
կազմակերպություններին, նաեւ անկախ ԶԼՄ-ներին: ԱՄՀ-ում, ՀԲ-ում եւ միջազգային այլ
կառույցներում ԱՄՆ ներկայացուցիչներն, ըստ այս օրինագծի՝ պետք է դեմ քվեարկեն Բելառուսին
որեւէ օգնության տրամադրմանը: Իսկ ԱՄՆ նախագահն ու կոնգրեսը պետք է խթանեն, որ Բելառուսի
դեմ համանման միջոցներ կիրառեն նաեւ այլ երկրներ: Պատժամիջոցները կարող են
վերացվել միայն այն դեպքում, եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները, հետաքննվեն ընդդիմության
առաջնորդների «անհետացման» փաստերը, դադարեցվեն ոչ կառավարական կազմակերպությունների
նկատմամբ իրականացվող հետապնդումները ու նաեւ անցկացվեն ազատ ու արդար նախագահական
եւ խորհրդարանական ընտրություններ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց,
թե չեն աջակցում Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, քանի որ դրանք չեն
լուծի առաջացած խնդիրները: Իսկ Բելառուսի ԱԳՆ-ն այս օրինագիծը գնահատեց իբրեւ ՄԱԿ-ի
1981-ի հռչակագրի խախտում, որով անթույլատրելի է համարվում պետության ներքին գործերին
միջամտությունը: Բելառուսի կառավարության անդամները նաեւ հայտարարեցին, թե այս պատժամիջոցներն
ուժեղ ազդեցություն չեն ունենա երկրի տնտեսության վրա, քանի որ ԱՄՆ-ի հետ առեւտուրը
կազմում է իրենց արտաքին շրջանառության ընդամենը 3 տոկոսը: Ի
դեպ, որ այս պատժամիջոցներով սկսվում է Բելառուսի մեկուսացումը՝ վկայում է նաեւ այն
փաստը, որ երեկ Լիտվայի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարեց, թե սեյմը կդադարեցնի
համագործակցությունը ոչ ժողովրդավարական ճանապարհով ընտրված բելառուսական օրենսդրի
հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել