Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ

Նոյեմբեր 10,2004 00:00

ԵՐԵԿ ՀԱՆԳՍՏԻ ՕՐ ԷՐ Երեկ Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում հանգստյան օր էր: Իսկ նախորդ օրը մասնակիցներն անցկացրին վեցերորդ տուրի հանդիպումները: Այն համեմատաբար հաջող էր Հայաստանի տղաների համար, որոնք հիմնականում մրցաշարային աղյուսակում իրենց դիրքերը բարելավեցին: 10 տարեկանների խմբում Ռոբերտ Աղասարյանը 4,5 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ հաշվարկներով 14-րդ տեղում Դավիթ Շահինյանն է, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 16-րդը: Այստեղ Բելառուսը ներկայացնող Դավիթ Խաչիկյանը կորցրել է երկու միավոր եւ ընթանում է 21-րդ տեղում: Մեկական հաղթանակ տոնեցին մեր 12 տարեկան տղաները: 4,5-ական միավոր են վաստակել Հայկ Վարդանյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք հանգստյան օրից առաջ համապատասխանաբար զբաղեցնում են 9-րդ եւ 12-րդ տեղերը: Իսկ նրանց թիմակից Հայկ Թամազյանը 3,5 միավորով 37-րդն է: Մրցաշարային աղյուսակում վեր բարձրացան նաեւ 14 տարեկանների խմբում ընդգրկված Հրայր Սիմոնյանը (4,5 միավոր, 14-րդ տեղ) եւ նրան հավասար ցուցանիշ ունեցող Հովիկ Հայրապետյանը (12-րդ): 16-ամյա Ավետիք Գրիգորյանը 6-րդ օրվանից հետո 4,5 միավորով 13-րդն է, Հրանտ Մելքումյանը 3,5 միավորով՝ 33-րդը, 3 միավոր վաստակած Գարուշ Մանուկյանը՝ 33-րդը: Առայժմ սպասվածից թույլ է հանդես գալիս Արման Փաշիկյանը (18 տարեկաններ): Նա վեց տուրում ցույց է տվել հիսուն տոկոսանոց արդյունք եւ 3 միավորով 34-րդ տեղում է: Եվ քանի որ մեր շախմատասերներին ծանոթացնում ենք նաեւ այլ երկրների հավաքականները ներկայացնող հայազգի պատանիների մրցելույթներին, տեղեկացնենք, որ այս տարիքային խմբում Բրազիլիայի թիմի կազմում հանդես է գալիս Գրիգոր- Սեվագ Մխիթարյանը, որն ունի 3 միավոր եւ հանգրվանել է 44-րդ հորիզոնականում: Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը Սիրանուշ Անդրիասյանինն է: Նա 4,5 միավորով առայժմ 5-րդն է: Մեր մյուս աղջիկներն ունեն այսպիսի ցուցանիշներ: 10 տարեկաններ. Մարիա Գեւորգյան՝ 18-րդ տեղ, 4 միավոր, Արփի Ազիզբեկյան՝ 69/2, 12 տարեկաններ. Շուշաննա Սարգսյան՝ 53/2,5, 14 տարեկաններ. Նունե Դարբինյան՝ 25/3,5, Վարդուհի Քալաշյան՝ 30/3,5, Արմինե Բաբայան՝ 74/2, Իրինա Գեւորգյան (Ուզբեկստան)՝ 18/4, 16 տարեկաններ. Լիա Մարտիրոսյան՝ 27/3,5, Տաթեւ Աբրահամյան(ԱՄՆ)՝ 25/3,5, Բիայնա Գերագուսյան (Նիդեռլանդներ)՝ 40/3: Այսօր պատանի շախմատիստ-շախմատիստուհիները կմրցեն 7-րդ տուրում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930