Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐՎԵԼ

Նոյեմբեր 11,2004 00:00

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԻ Ֆուտբոլի աշխարհի 2006թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալելու է առաջատարին՝ Ռումինիայի ընտրանուն: Իսկ երիտասարդական թիմերը նախորդ օրը մրցելու են Երեւանի «Նաիրի» ստադիոնում: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Բեռնար Կազոնին եւ երիտասարդականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ մամուլի քարտուղարության միջոցով հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, ում հրավիրել են ռումինացիների հետ կայանալիք խաղին նախապատրաստվելու: Հայաստանի ազգային հավաքական. դարպասապահներ՝ Արմեն Համբարձումյան-«Սլավիա», Սոֆիա, Էդել Ապուլա Էդիմա Բետե-«Փյունիկ», Երեւան. պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան- «Փյունիկ», Երեւան, Կարեն Դոխոյան- «Կռիլյա Սովետով», Սամարա, Հարություն Վարդանյան- «Արաու», Ցյուրիխ, Ալեքսանդր Թադեւոսյան-«Փյունիկ», Երեւան, Արթուր Մկրտչյան-«Դարիդա», Մինսկ. կիսապաշտպաններ՝ Ռաֆայել Նազարյան- «Դարիդա», Մինսկ, Դավիթ Գրիգորյան- «Միկա», Աշտարակ, Կարեն Ալեքսանյան- «Փյունիկ», Երեւան, Համլետ Մխիթարյան- «ՌԻՊՕ», Մինսկ, Արտավազդ Քարամյան-«Ռապիդ», Բուխարեստ, Աղվան Մկրտչյան- «Փյունիկ», Երեւան. հարձակվողներ՝ Արմեն Շահգելդյան- «Միկա», Աշտարակ, Էդգար Մանուչարյան-«Փյունիկ», Երեւան, Անդրեյ Մովսիսյան- «Մոսկվա», Մոսկվա, Արա Հակոբյան-«Ստալ», Դնեպրոձերժինսկ, Արման Քարամյան-«Ռապիդ», Բուխարեստ: Հայաստանի երիտասարդական հավաքական. դարպասապահներ՝ Արմեն Խաչատրյան-«Փյունիկ», Երեւան, Արթուր Հարությունյան-«Բանանց», Երեւան. պաշտպաններ՝ Ռոբերտ Արզումանյան-«Փյունիկ», Երեւան, Վալերիկ Ալեքսանյան-«Փյունիկ», Երեւան, Արտաշ Բաղդասարյան-«Կիլիկիա», Երեւան, Վահագն Մինասյան-«Կոտայք», Աբովյան, Արարատ Առաքելյան-«Բանանց», Երեւան. կիսապաշտպաններ՝ Մխիթար Գրիգորյան-«Փյունիկ», Երեւան, Խորեն Վերանյան-«Փյունիկ», Երեւան, Սարգիս Մովսեսյան-«Կիլիկիա», Երեւան, Բալեպ Բա Նդումբուկ-«Փյունիկ», Երեւան, Լեւոն Փաչաջյան-«Փյունիկ», Երեւան, Արման Մինասյան-«Կոտայք», Աբովյան, Հրաչ Վարդազարյան-«Կոտայք», Աբովյան, Վահե Թադեւոսյան-«Արարատ», Երեւան. հարձակվողներ՝ Ալեքսանդր Պետրոսյան-«Փյունիկ», Երեւան Սամվել Մելքոնյան «Բանանց», Երեւան: Ադրիան Մուտուն կժամանի Երեւան Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ադրիան Մուտուին հրավիրել է հավաքականի հետ միասին մեկնել Երեւան, որտեղ նոյեմբերի 17-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա հանդիպումը: «Մեր հավաքականը նրա կարիքն ունի, ինչպեսեւ նա՝ հավաքականի: Ֆեդերացիան, տեխնիկական անձնակազմը եւ ֆուտբոլիստները եղել են, կան ու կլինեն նրա կողքին: Դրա համար էլ մենք նրան հրավիրել ենք մեզ հետ գնալ Երեւան»,- ասվում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարությունում: ՌՖՖ-ն հավանություն է տվել Անգլիայի ֆեդերացիայի՝ Մուտուին 7 ամսով որակազրկելու որոշմանը, իսկ «Չելսիի»՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չեղյալ հայտարարելը որակել է որպես «նեանդերթալյան ոգու դրսեւորում»: Այս լրատվությունը տարածել է «Սովետսկի սպորտը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել