Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-Ի

Հունվար 13,2005 00:00

ՀՀ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄՏԵԼ ԷԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ «Նոյյան Տապան» գործակալության մատուցմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում քննության է ընդունել Երեւանի Դալմայի այգիների հողամասերը վարձակալման տալու գործը: Հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրել են Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը, Տարածաշրջանային զարգացման կենտրոնը (Տրանսպարենսի ինտերնեյշնլ) եւ Հայկական բուսաբանական ընկերությունը: Կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը պարզաբանել է, որ հիշյալ կազմակերպությունների՝ Եվրոպական դատարան դիմելու պատճառը Դալմայի այգիների սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության որոշումները անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցը քննարկման ընդունելուց տեղի դատարանների հրաժարվելն է: Կառավարության որոշումներին համապատասխան, «Ֆրանկ Մյուլլեր Հայաստան» եւ «Ռենկո Արմսթեյդ» ՍՊԸ-ները 50 տարի ժամկետով վարձակալության են ստացել համապատասխանաբար՝ 3 հա եւ 5 հա հողակտորներ, Տավրոս եւ Սիրանուշ Գալշոյանները՝ 5 հազ. քառ.մ, «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (որն անմիջապես իր իրավունքները փոխանցել է «Միկա Լիմիթեդ» ընկերությանը)` 5 հա: Ըստ իրավաբան-իրավապաշտպանների, կառավարական որոշումներում իրենք բացահայտել են օրենսդրության, մասնավորապես՝ «Իրավական ակտերի մասին» եւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ Հողային օրենսգրքի, Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթների բազմաթիվ խախտումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել