Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հունվար 13,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Այս օրը ձեզ ծառայողական նոր սիրավեպի ծնունդ է խոստանում։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Ձեր այսօրվա հաջողություններից հոգեկան բավարարություն կստանաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Միապաղաղությունն այսօր ձեզ խորթ կլինի։ Դուք չեք կարողանա հավատարիմ մնալ սիրած էակին։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Ձեր առջեւ կյանքի տարբեր ոլորտներում նոր ձեռնարկումներ սկսելու հեռանկարներ կբացվեն։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Դուք ստիպված կլինեք վերջապես գլուխ հանել անձնական կյանքից։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Հնարավոր է ծանոթանաք բարձրաստիճան եւ ուժեղ բնավորության տեր մարդու հետ։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Քնից կարթնանաք առաջատարի դեր ստանձնելու վճռականությամբ։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Օրվա ընթացքում ձեզնից կպահանջվեն դիվանագիտական կարողություններ, որպեսզի հասնեք նպատակին։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Հարկադրված եք լինելու բազմաթիվ վերլուծություններ կատարել։ Դա կօգնի գտնել հետագա կյանքի ճիշտ ուղին։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Բացառված չէ, որ աշխատավարձը բարձրանալու մասին լուր լսեք։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Ստիպված կլինեք շփվել սովորականից անհամեմատ շատ մարդկանց հետ։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Դժվար թե այսօր անձնական խնդիրներով զբաղվելու ժամանակ ունենաք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել