Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ

Հունվար 14,2005 00:00

ԻՍԿ ՅՈՒՀԱՆՍՈՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ «Համագործակցության Գավաթի» խաղարկության կազմակերպիչները մրցաշարին ներկա լինելու համար հրավիրել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատթերին, այդ կազմակերպության գործկոմի անդամ Միշել Պլատինիին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարտ Յուհանսոնին: Առաջին երկուսը ընդունել են հրավերը, իսկ Յուհանսոնը պաշտոնական հեռագրով տեղեկացրել է, որ չի կարող ժամանել Մոսկվա: Հայ ֆուտբոլասերներին, որոնք անշուշտ հետեւելու են Մոսկվայում «Փյունիկի» մրցելույթներին, ներկայացնում ենք «Համագործակցության Գավաթի» խաղացանկը: Հունվարի 15, շաբաթ «Շերիֆ» (Մոլդովա)-«Նեֆտչի» (Ադրբեջան) «Լեվադիա» (Էստոնիա)-Ռուսաստան (երիտ. հավաքական) «Թբիլիսի» (Վրաստան)-«Պախտակոր» (Ուզբեկստան) «Սկոնտո» (Լատվիա)-«Ռեգար-ՏադԱԶ» (Տաջիկստան) «Դինամո» (Մինսկ)-«Կայրաթ» (Ղազախստան) «Դորդոյ-Դինամո» (Ղրղըզստան)-«Կաունաս» ՖԲԿ Հունվարի 16, կիրակի «Նեֆտչի»-«Նեբիտչի» Ռուսաստան-«Կայրաթ» «Դինամո»-«Լեվադիա» «Փյունիկ»-«Ռեգար-ՏադԱԶ» «Կաունաս»-«Թբիլիսի» «Պախտակոր»-«Դորդոյ-Դինամո» Հունվարի 18, երեքշաբթի «Սկոնտո»-«Փյունիկ» «Դինամո»-Ռուսաստան «Լեվադիա»-«Կայրաթ» «Նեբիտչի»-«Շերիֆ» «Կաունաս»-«Պախտակոր» «Դորդոյ-Դինամո»-«Թբիլիսի» Հունվարի 19, չորեքշաբթի Առաջին զույգ. «A» խմբի հաղթող-«B» խմբի հաղթող Երկրորդ զույգ. «C» խմբի հաղթող-«D» խմբի հաղթող Հունվարի 21, ուրբաթ, կիսաեզրափակիչներ «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)-Առաջին զույգի հաղթող «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)-Երկրորդ զույգի հաղթող Հունվարի 23, կիրակի Եզրափակիչ հանդիպում: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել