Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հունվար 14,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Կրքերն այնքան կբորբոքվեն, որ կմտածեք զուգընկերոջ հետ հարաբերություններն ամրապնդել ամուսնական կապով։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Այսօր աշխատեք զսպել մտածմունքները։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Վաղ առավոտից սեթեւեթելու խիստ տրամադրվածություն կունենաք։ Սակայն դա էական ոչ մի օգուտ չի բերի։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Արեք այնպես, որ ձեր սիրելին այսօր ձեզ տեսնի միայն առույգ եւ աշխույժ։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Խորհրդավորության քողն այսօր շրջապատի վրա ազդեցություն կգործի։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Անպայման հետեւեք ձեր արտաքինին եւ աշխատեք անընդհատ լինել բարձրության վրա։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Հնարավոր է այսօր իմանաք, որ թաքնված երկրպագու ունեք։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Առավոտյան կարթնանաք սովորականից ավելի վաղ՝ այն մտքից, որ աշխարհը լցված է սիրով։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Ձեր սիրած տղամարդն այսօր պատրաստ է հերոսություններ գործել հանուն ձեր նկատմամբ ունեցած սիրո։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Անսովոր սեքսուալ եք։ Սիրելիին ցույց տվեք, որ կարող եք նաեւ անսովոր սիրել։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Մարդկանց ձգում է ոչ թե պաշտոնը կամ դիրքը, այլ ինքնամատուցումը։ Այս մասին մի մոռացեք։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Յուրաքանչյուր տղամարդ հոգու խորքում երազում է ռոմանտիկ, բարի եւ նուրբ ընկերուհու մասին։ Սրանով ամեն բան ասված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել