Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵԶԻԴԵՆՏԸ»՝

Հունվար 17,2005 00:00

«ՌԵԶԻԴԵՆՏԸ»՝ ՏԱՐՎԱ ԳԻՐՔ Օրերս ամփոփվեցին «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի մարքեթինգային ծառայության աշխատակիցների ուսումնասիրությունները: 2004 թվականին հրատարակված գրքերից հայ ընթերցողներին առավելապես հետաքրքրել է գրող-հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստավավերագրական վեպը: 2000 տպաքանակը գրեթե ամբողջությամբ սպառվել է մի քանի ամսում: Գրավաճառների հավաստմամբ, ընթերցողները հետաքրքրվում են ոչ միայն «Ռեզիդենտով», այլ նաեւ հեղինակի նոր՝ «Գաղութ» գրքով, որը դեռեւս լույս չի տեսել: Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանի յոթ տարվա ուսումնասիրությունների արդյունք՝ «Ռեզիդենտը» պատմում է ԽՍՀՄ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938-41թթ. ԱՄՆ-ում ԽՍՀՄ հետախուզության ռեզիդենտ, 1942-47թթ. ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»՝ ԽՍՀՄ «ատոմային հետախուզության» ղեկավար Հայկ Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ ոդիսականի մասին: Ըստ «Նոյյան տապանի»,Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը այսպես է բնութագրել «Ռեզիդենտը». «Աշոտ Աղաբաբյանի վեպը վերջին տասնամյակի մեր գրականության ինքնատիպ դրսեւորումներից է, որը հաջողությամբ վեր է հառնում փաստագրական ժանրի մոռացվող ավանդույթը: Հեղինակին հաջողվել է ստեղծել մի գործ, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են գեղարվեստականությունը եւ վավերագրականությունը»: Ս. Կապուտիկյանն էլ ասել է. «Աղաբաբյանի ռեզիդենտը իր տեսակի մեջ մեր գրականության եզակի գրքերից է, եթե ոչ ամենաեզակին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել