Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ

Հունվար 29,2005 00:00

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ԿՄՐՑԻ WBC-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵ՞Տ Ինչպես տեղեկացնում է «ALLboxing.ru» ինտերնետային կայքը, վերջին տարիներին Ավստրալիայում բնակվող եւ մարզվող, սակայն Հայաստանի պետական դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF-ի վարկածով՝ աշխարհի չեմպիոն, թեթեւագույն քաշային՝ մինչեւ 50,8 կգ, բռնցքամարտիկ, վանաձորցի Վախթանգ Դարչինյանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում WBC-ի չեմպիոն Խորխե Արսեի՝ 48,988 կգ, հետ մրցամարտ կազմակերպելու շուրջ: «Արսեն ներկայումս պատրաստվում է տեղափոխվել ավելի բարձր՝ Դարչինյանի քաշային կարգ,- «ALLboxcing.ru»-ի թղթակցին հայտարարել է Վախթանգի մենեջեր Էդուարդ Ղումաշյանը:- Արսեն լավ մրցակից է հայ բռնցքամարտիկի համար, սակայն մեզ հայտնի է դարձել, որ նրա քաշը վերջին վեց մենամարտերում գերազանցել է թույլատրվող սահմանը, մեկ անգամ էլ հասել է նույնիսկ 126 ֆունտ (57,133 կգ)՝ հինգ կետ ավելի այն քաշից, որում նա թեորեապես հանդես է գալիս: Եթե մեզ հաջողվի համաձայնության գալ նրա պրոումոթեր Բոբ Արումի հետ, այլեւս ոչ մի խնդիր չպետք է առաջանա»: Է. Ղումաշյանի խոսքերով՝ Վախթանգի մրցակցի հարցը պետք է լուծվի առավելագույնը առաջիկա մեկ-երկու օրում: Եթե արսեի հետ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, մենամարտը կկայանա մարտի 19-ին՝ Էրիկ Մորալես-Մեննի Պակյո մրցամարտի առիթով կազմակերպվելիք շոուի շրջանակներում: Սակայն որպես պահեստային տարբերակ՝ այսօրվա դրությամբ օրակարգում է ֆիլիպինցի Դիոսադո Գաբիի հետ հանդիպումը (IBF-ի վարկանիշի 12-րդ եւ WBA-ի ութերորդ համարը), որից հետո հնարավոր է նաեւ Վախթանգ Դարչինյան- Լորենցո Պայա (WBA- ի չեմպիոն) միավորման մրցամարտը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել