Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում են հիացնել

Փետրվար 02,2005 00:00

Շարունակում
են հիացնել Ջիբրալթարում
ընթացող շախմատի «ACP-Tour-Third Gibtele.com Chess Festival» միջազգային փառատոնում,
որի մրցանակային ֆոնդը 15 հազար ֆունտ ստեռլինգ է, հայաստանցի երիտասարդ գրոսմայստերներ
Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը շարունակում են հիացնել իրենց գերազանց մրցելույթներով:
Գաբրիելը, որ վեցերորդ տուրից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային
աղյուսակը, յոթերորդում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց աշխարհի ուժեղագույն շախմատիստներից
մեկի՝ բավականին երկար ժամանակ Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ալեքսեյ
Շիրովի հետ: Իսկ Լեւոնը, որ մինչ այդ ընդամենը կես քայլ էր զիջում իր թիմակցին, սպիտակներով
առավելության հասավ հունաստանցի Վասիլիոս Կոտրոնիասի նկատմամբ ու վաստակած միավորների
քանակով հավասարվեց նրան: Յոթերորդ պարտիայում հաջողությունն ուղեկցեց նաեւ
մեր շախմատիստների գլխավոր մրցակիցներից եւս երկուսին, ու ստացվեց այնպես, որ յոթերորդ
տուրից հետո բոլոր չորսն էլ իրենց անվան դիմաց գրանցեցին 5,5-ական միավոր: Նրանք
են՝ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, ուկրաինացի Զախար Եֆիմենկոն եւ իսրայելցի
Էմիլ Սուտովսկին: Սակայն մրցաշարի ավարտից երեք տուր առաջ մրցաշարային աղյուսակում
խիստ «նեղվածություն» է: Միանգամից ինը շախմատիստներ 5-ական միավորով բաժանում են
5-13-րդ հորիզոնականները: Ու քանի որ նրանց եւ առաջատար քառյակի միջեւ ընդամենը կես
միավորի տարբերություն է, ուստի ամեն մի վրիպում կարող է ճակատագրական դառնալ յուրաքանչյուրի
համար: Երեկ կայանալու էր ութերորդ տուրը: Արոնյանը սեւերով ուժերը չափելու
էր Էմիլ Սուտովսկու հետ, իսկ Սարգսյանի մրցակիցը լինելու էր Զախար Եֆիմենկոն: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել