Լրահոս
Օրվա լրահոսը

Քրդի

Փետրվար 15,2005 00:00

Քրդի չափ էլ չկանք Գուցե եւ զավեշտական է հնչում, բայց Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրություններն անհամեմատ ավելի ժողովրդավարական դուրս եկան, քան մեր 1700-ամյա քրիստոնեական մշակույթ ունեցող երկրում տեղի ունեցածը: Ավելին, երեկ Իրաքում կայացած ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից պարզ դարձավ, որ դրանք գործնականում չեն կեղծվել: Բանն այն է, որ սուննիների բոյկոտի պարագայում Իրաքի շիաները հավակնում էին ստանալ քվեների մոտ 80 տոկոսն ու հետեւաբար՝ «միանձնյա» նախագահ նշանակելու եւ կառավարություն ձեւավորելու իրավունքը: Այդպես էին կարծում նաեւ իրաքյան ընտրություններին հետեւող բազմաթիվ դիտորդներ, բայց նրանց բոլոր կանխատեսումներն ի դերեւ ելան: Շիաների ԻՄԱ (Իրաքի միավորված ալյանս) կոչվող բլոկը թեեւ բացարձակ թվերով առաջին տեղում է, սակայն նրանց հաջողվել է հավաքել ընդամենը քվեների 48 տոկոսը: Այսպիսով, Իրաքի խորհրդարանի 275 մանդատներից նրանց բաժին կհասնի հազիվ 140-ը: «Գուցե դա կեղծման հետեւա՞նք է»՝ միանգամայն արդարացիորեն այսպիսի հարց կտա հայաստանյան միջավայրում ապրող միջին վիճակագրական հայը: Միանգամից պատասխանենք, որ` ոչ: Իրաքի վարչապետ, նույնն է թե՝ գործադիր իշխանության լծակներին տիրապետող Ալլաուիի գլխավորած «Իրաքյան ցուցակ» նախընտրական դաշինքն իր 13,8 տոկոսով (մոտ 40 մանդատ) գրավել է ընդամենը երրորդ տեղը՝ այդպիսով զրկվելով հետագա գործադիր իշխանություն ձեւավորելու բոլոր հնարավորություններից: Ամենասենսացիոնն այս ողջ պատմության մեջ այն է, որ ընտրություններում քվեների 25,7 տոկոսի պաշարով երկրորդ պատվավոր տեղն է գրավել քրդական կուսակցությունների դաշինքը: Սա նշանակում է, որ ԻՄԱ-ն իշխանություն ձեւավորելիս, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի խորհրդարանում շուրջ 75 մանդատով ներկայացված քրդերի հետ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ քրդերն Իրաքում ձեռք են բերում աննախադեպ քաղաքական իշխանություն, եւ անգամ չի բացառվում, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ նշանակվի քուրդ վարչապետ: Իհարկե, միջին վիճակագրական հայաստանցին սեփական դառը փորձի դիրքերից անմիջապես «կվերլուծի», որ դա հավանաբար սարքած գործ է: Դարձյալ հիասթափեցնենք նրան: Իրաքյան ընտրությունները կարող էին կեղծել միայն ամերիկացիները կամ, ինչպես ասում են՝ տեղի դրածո իշխանությունները: Արդեն նշեցինք, որ վերջիններս չեն օգտվել իրենց «վարչական ռեսուրսից»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ամենաանցանկալին, որ Վաշինգթոնի համար կարող էր տեղի ունենալ, դա այն է, ինչ արդեն տեղի է ունեցել՝ Իրաքում քրդերի չափից ավելի հզորացումը: Չէ՞ որ դա լրջագույն խնդիրներ կառաջացնի (եւ արդեն իսկ առաջացրել է) հարեւան Թուրքիայի հետ, ինչն իր հերթին անուղղելի վնաս կարող է հասցնել թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին: Չնայած դրան, ինչպես տեսնում ենք, ամերիկացիների մտքով էլ չի անցել կեղծել ընտրությունները: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի ներկայիս իշխանությունների մտքով երբեւէ չի անցել նորմալ ընտրություններ անցկացնել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28