Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարման

Փետրվար 16,2005 00:00

Կառավարման կառուցվածքային բարեփոխումներ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում 2004թ. նոյեմբերի 25-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարումը ստանձնեց «ՏAUR S.A.» ֆրանսիական կազմակերպությունը։ Գլխավոր տնօրենն է Պատրիկ Լորենը։ Համակարգում արդեն սկսված բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու համար, կառավարման հենց առաջին շաբաթներից ընկերության տարածքային ստորաբաժանումներում իրականացվեցին կառուցվածքային փոփոխություններ։ Վերջերս ընկերության տնօրենների խորհուրդը հաստատեց գլխավոր տնօրենի ներկայացրած կառավարման նոր կառուցվածքը։ Արդեն 36 մասնաճյուղերի փոխարեն, որոնց աշխատանքի վրա էր նախկինում հիմնվում ընկերության գործունեությունը, ստեղծվել է 4 տարածաշրջանային (ռեգիոնալ) մասնաճյուղ։ Դրանք են՝ «Կենտրոնական-Արեւմտյան» տարածաշրջան (Արարատ, Արմավիր), «Հյուսիս-Արեւմտյան» տարածաշրջան (Կոտայք, Շիրակ, Արագածոտն), «Հյուսիս-Արեւելյան» տարածաշրջան (Գեղարքունիք, Տավուշ, Լոռի), «Հարավային» տարածաշրջան (Վայոց ձոր, Սյունիք)։ Կազմավորված մասնաճյուղերի անմիջական ենթակայությամբ գործում են 19 տարածքային տեղամասեր։ Ելնելով միջազգային իր փորձից, «ՏAUR S.A.»172ը կատարեց վերոհիշյալ կառուցվածքային փոփոխությունները՝ նպատակ ունենալով. 1. տարածաշրջանային (ռեգիոնալ) մասնաճյուղերի գրասենյակները տեղակայել տարածքի կենտրոնում, որպեսզի հնարավոր լինի ավելի մոտիկից կազմակերպել իրականացվող աշխատանքները եւ կարողանալ արագ արձագանքել բաժանորդների պահանջներին ու առաջարկություններին, 2. նվազեցնել ծախսերը՝ խոշոր սարքավորումները (էքսկավատորներ եւ այլն) կենտրոնացնելով տարածաշրջանային մասնաճյուղերում, իսկ փոքրերը՝ տարածքային տեղամասերում, 3. մոտիկից եւ լավագույնս կառավարել ոլորտը։ Առաջարկված կառուցվածքը ենթադրում է արմատական փոփոխություններ։ Նոր պայմաններում նախկին մասնաճյուղերը դառնում են տեղամասեր եւ ենթատեղամասեր։ Տարածաշրջանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման եւ պահպանման գործընթացում կառավարումն իրականացնում եւ պատասխանատվությունը կրում են տարածաշրջանային (ռեգիոնալ) տնօրենները։ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության բաժինները հանդիսանալու են տարածքային (ռեգիոնալ) մասնաճյուղերի, տեղամասերի եւ ենթատեղամասերի աջակցման, հաշվառման եւ վերահսկման օղակներ։ Բոլոր ծրագրերը նախապատրաստվելու են գլխավոր գրասենյակում՝ հաշվի առնելով տարածաշրջանային մասնաճյուղերի եւ տարածքային տեղամասերի առաջարկությունները։ Ծրագրերն իրականացվելու են համապատասխան բաժինների աջակցությամբ եւ վերահսկողությամբ։ Ա. ՄԱԼԽԱՍՅԱՆ«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի գծով տնօրենR

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել