Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչ գոտիների պահպանման տարի

Փետրվար 26,2005 00:00

Այս կադրերն արվել են մայրաքաղաքում
ընդամենը 1 ժամ պտտվելու ընթացքում: Թե ինչպես են Երեւանում պահպանվում կանաչ գոտիները,
երեւում է լուսանկարներից՝ առանց մեկնաբանության: Տիգրան Մեծի 25 հասցեում
առաջ գնացող օբյեկտը գրավել է մայթի կեսը: Հիշեցնենք, որ հենց անանցանելի մայթերի
պատճառով էր քաղաքապետը «վատ զգացել»՝ նախագահի հետ զբոսանքի ժամանակ: «Փարոս»
ռեստորանային համալիր տանող այս լանջը մեկ ամիս առաջ ծառապատ տարածք էր: Ամեն գարուն
այստեղ ծառատունկ էին անում: Էլ չեն անի:   Գովազդային
վահանակի վրա պատկերված այս տիկնոջ մարմնամասերը լիարժեք ցուցադրելու համար հունվարի
կեսին Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկում կտրվեց երկու հաստաբուն ծառ: Այդ ծառերից
մնացել են կոճղերը:   Եռաբլուրի
բլուրներից մեկը մեջտեղից կիսվել է, հավանաբար «օլիգարխներից» մեկի համար հերթական
ապարանքն է կառուցվում:   Լենինգրադյան
փողոցում, որպես կանոն, միշտ մոռանում են հավաքել աղբը: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել