Լրահոս
Օրվա լրահոսը

Գայթակղությունների

Մարտ 12,2005 00:00

Գայթակղությունների քաղաքը Գիշերը միշտ խորհրդավոր է: Արաբական գիշերը՝ առավել եւս: Մութը միանգամից «գրկում է» անծայրածիր անապատը: Հորիզոնի դեղնավուն երանգները, դանդաղ մարելով, դառնում են աներեւույթ՝ բացելով «հազար ու մի գիշերվա» ճանապարհը: Արեւի լույսին աննկատ փոխարինում են փողոցի լամպերի լույսերը: Դուբայում օրվա սկիզբը համարվում է հենց այդ ժամը: Երկինքը լի է աստղերով, փայլող աստղերով: Իսկ ներքեւում լույսերի գրեթե աստղային փայլքն է: Գիշերային Դուբայի ամենաբնորոշ բանը սրճարաններն են, որտեղ արաբները ըմբոշխնում են նարգիլեն կամ սուրճը: Սուրճն այստեղ աննկարագրելի համեղ է: Տեղացիներն ասում են՝ սուրճի դառնավուն համը ժամանակի իրական համն է: Յոթ արաբական էմիրություններ 1971թ. միացան, եւ Արաբական թերակղզու հարավ-արեւելքում 80 հազար քմ տարածության վրա ձեւավորվեց Արաբական Միացյալ Էմիրությունները՝ Արեւելքի հրաշքը: Սակայն, սա հին երկիր է: Մ.թ.ա. այստեղից նավերը ճանապարհվում էին աշխարհի տարբեր երկրներ: Էմիրաթների ափերում՝ Ռաս-Էլ- Խայմայում, մինչ օրս պահպանվում են Սավսկայա թագուհու, որը ժամանակին գերել է Սողոմոն թագավորի սիրտը, պալատի փլատակները: 1970-ականներին հայտնաբերված նավթը հարստացրեց երկիրը: Բոլոր էմիրները բացարձակ թագավորներ են իրենց էմիրություններում: Երկրի նախագահը Աբու-Դաբիի շեյխն է: Յուրաքանչյուր էմիրություն ունի իր պատմությունը, ավանդույթները, առանձնահատկությունները: Սակայն Դուբայի էմիրությունն առանձնանում է բոլորից, որովհետեւ համատեղում է բոլոր էմիրությունների ավանդույթները՝ դառնալով մի յուրատեսակ խառնարան: Դուբայը մեծությամբ երկրորդ էմիրությունն է եւ համարվում է Մերձավոր Արեւելքի «Զբոսաշրջության դարպասը»: 1985թ. այն հայտարարվեց ազատ տնտեսական գոտի: Դուբայում չեն գործում մուսուլմանական խիստ ավանդույթները: Հենց այդ պատճառով էլ արաբական մի շարք երկրներ հավանություն չեն տալիս Դուբայի քաղաքականությանը: Տեղացիներից շատերին դուր չեն գալիս փողոցում իրենց ազատ պահող կանայք: Սակայն արտաքուստ նրանք դա ցույց չեն տալիս: Դուբայը դարեր շարունակ ուներ «վաճառականների քաղաք» կոչումը: Դուբայը միշտ ուրախ էր ընդունել վաճառականներին եւ ճամփորդներին: Բարեհամբույր եւ հյուրընկալ այս ավանդույթն այսօր էլ պահպանվում է: 1330թ.-ից այստեղ իշխում է ալ-Մաքտում ընտանիքը: 10 կմ-անոց Խոր-Դուբայ նեղուցը քաղաքը բաժանում է երկու մասի: Արաբական փոքրիկ նավակներով կարելի է տեսնել երկու ափերը: Ափերին կանգնած են փայտե նավերը՝ բեռնված ամենատարբեր ապրանքներով, որոնք բերվել են Հնդկաստանից, Չինաստանից, Աֆրիկայից, ինչպես յոթ հարյուր տարի առաջ: Առեւտրականները թեթեւ վրաններ են խփել ու հանգստանում են հենց նեղուցի ափերին: Այս պատկերը Դուբայ ժամանածներին մտովի տեղափոխում է յոթ դար ետ: Դուբայի փողոցները մաքուր են եւ ապահով: Ամեն ոք այստեղ կգտնի այն, ինչ ուզում է: Դուբայն աշխարհի դինամիկ զարգացող, կոմերցիոն կենտրոն է, այստեղ են կայանում միջազգային կարեւոր հանդիպումներ, ցուցահանդեսներ, փառատոներ: Այն համարվում է աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը եւ մի քանի անգամ պարգեւատրվել է «աշխարհի ամենաապահով վայր» տիտղոսով (Safest Travel Destination Worldwide): էմիրություններում ամեն տարի անցկացվում է Դուբայի առեւտրային փառատոնը, որը կոչվում է «Ամառային անակնկալներ»: Փառատոնի ընթացքում հյուրերին ներկայացվում են ամենաժամանակակից ապրաքներ, կազմակերպվում են զվարճալի միջոցառումներ: Դուբայը գայթակղում է նաեւ իր հակասություններով: Երկրում արգելված են բոլոր տեսակի մոլի խաղերը: Ամենախիստ պատիժն է նախատեսված թմրամիջոցների տարածման եւ սեքսուալ բնույթի հանցագործությունների համար: Բայց սա չի խանգարում, որ այստեղ ծաղկի սեքս-բիզնեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել