Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ

Մարտ 25,2005 00:00

ԲԱՐՁՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ Երեկ ՀՀ Մաքսային պետական կոմիտեի շենքի մուտքի մոտ տեղի էր ունեցել պայթյուն: Ըստ որոշ լուրերի, պայթող սարքը ավտոմեքենայի ետեւի աջ դռանն էր ընկել ծառից: BMW-745 մակնիշի 025ԼԼ55 պետհամարանիշի մեքենայի այդ հատվածը վնասվել էր, կային ապակու փշուրներ տարածքում, իսկ Արմեն Ավետիսյանը չէր տուժել: Մինչ իրավապահների գնահատականը կատարվածի մասին՝ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունը հանդես եկավ հայտարարությամբ. «ՄՊԿ-ի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը պայմանավորված է տարվա սկզբից Մաքսային պետական կոմիտեի կողմից ստվերային տնտեսության դեմ իրականացվող պայքարի ակտիվ միջոցառումներով, ինչպես նաեւ մաքսային վարչարարության խստացմամբ»: Պնդելով իր վարկածը՝ մաքսային վարչությունը տալիս է նաեւ սեփական (բարձր) ինքնագնահատականը: «Բոլոր նրանց, ովքեր հույսեր են փայփայում ահաբեկող բնույթի նման քայլերով թուլացնել կոմիտեի ղեկավարության կամքը՝ շարունակելու պայքարը ստվերի դեմ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ Մաքսային պետական կոմիտեն այսուհետ եւս հետեւողական է լինելու վարչարարության խստացման միջոցով մաքսային իրավախախտումների հայտնաբերման գործում»: Երեկ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել քրօրի 34 եւ 305 հոդվածի հատկանիշներով՝ պետական, քաղաքական, հասարակական գործիչի սպանության փորձի հատկանիշներով: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել