Լրահոս
Օրվա լրահոսը

4 ՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՑՅԱԼԻՑ

Մարտ 26,2005 00:00

4 ՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՑՅԱԼԻՑ Շատ տարիներ չեն անցել 2001 թվականից, երբ «Արմավիա» ավիաընկերությունն իր առաջին քայլերն է արել հայրենական ավիափոխադրումների շուկայում: Ավիացիոն ընկերությունների համար ոչ մեծ այդ ժամանակահատվածում «Արմավիան» դրսեւորել է իրեն որպես մեր պետության լուրջ գործընկեր՝ երկարաժամկետ եւ ամբիցիոզ ծրագրերով: Սակայն ընկերության ամբիցիաներն իրականության սահմաններից դուրս չեն գտնվում: Այսպես՝ 2004 թ. ընթացքում 15 հազարի սահմաններում նախատեսվող տարանցիկ ուղեւորների քանակը տարվա արդյունքների համաձայն աճել է մինչեւ 21 հազար ուղեւոր: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի սահմանափակ միլիոնանոց շուկայում տարանցիկ ուղեւորափոխադրումներն ընդհանուր առմամբ հայկական քաղաքացիական ավիացիայի զարգացման ծանրակշիռ մասն են կազմում: Միաժամանակ տարանցիկ հոսքի ավելացումն ընկերության ղեկավարության կողմից դիտվում է Հայաստանն Անդրկովկասի ավիատրանսպորտային հանգույցի վերածելու գլոբալ խնդրի համատեքստում: «Արմավիայի» թռիչքների չվացուցակը կազմվում է՝ հենց հաշվի առնելով տարանցումային փոխադրումների զարգացումը եւ ընդգրկելով օդային հոսքերը Եվրոպայի եւ Ասիայի հարավի ու հյուսիսի միջեւ: Դա եւ՛ Հեռավոր Արեւելք, Սիբիր եւ Մերձավոր ու Միջին Արեւելք ուղղությունն է, եւ՛ ծրագրվող Եվրոպա-Կովկաս-Մերձավոր-Միջին Արեւելք ուղղությունը: Այս պարագայում բարենպաստ հանգամանքների առկայության դեպքում «Արմավիան» նախատեսում է սկսել կայուն տարանցումային հոսքեր՝ մինչեւ «Արմավիան» իր ապագան կապում է հենց տարանցման զարգացման հետ, քանի որ միայն Հայաստանի ուղեւորահոսքի պաշարը սահմանափակվում է տարեկան 1,5 մլն ուղեւորով: Սրանից հետո անհրաժեշտ կլինի ավելացնել տարանցումային հոսքերը, հավաստում է ընկերության առեւտրային տնօրեն Մուշեղ Սայադյանը: Դա գիտակցում են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունում, ինչով էլ պայմանավորված է օդանավակայանի նոր տերմինալի շինարարության սկիզբը, որը նպատակաուղղված է, հիմնականում, տարանցումային հոսքերի ապահովմանը: «Արմավիա» ընկերության մյուս ռազմավարական խնդիրը, որի լուծումը գտնվում է ավարտական փուլում, Հայաստանի ազգային ավիափոխադրողի իմիջի ձեւավորումն է: 2004 թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի հասարակությանը ներկայացվեց «Արմավիաի» նոր բռենդը՝ ընկերության ինքնաթիռների գունազարդումը, որը խորհրդանշում է Հայաստանի ազգային ավիափոխադրողին: Ազգային ավիափոխադրողի նոր բռենդի ստեղծման ժամանակ ընկերության մասնագետները փորձել են արտացոլել ներկայացվող երկրի մշակույթը, խորհրդանիշները եւ գույները, ինչպես նաեւ ներկայացնել ընկերության դեմքը: Ինքնաթիռը գունազարդելու ժամանակ հիմնական շեշտը դրվել է հայկական դրոշի գույների՝ նարնջագույնի, կապույտի եւ կարմիրի վրա, իսկ դրոշն առանձին պատկերված է ինքնաթիռի տուրբինների վրա (պատկերված է ծածանվող, ինչը դինամիկա է հաղորդում ընդհանուր պատկերին): Հատուկ նշանակություն է տրվում ընկերության անվանումը օդանավի վրա հայերեն տառերով գրելուն: Ինքնաթիռի պոչամասին ծիրանագույնով պատկերված է Հայաստանի երկգլխանի խորհրդանիշ՝ Արարատ լեռը: Ինչպես նշում են նոր բռենդի հեղինակները, ինքնաթիռի գույներն ընտրելիս իրենք ղեկավարվել են երկու սկզբունքներով. որպեսզի ինքնաթիռի տեսքը հայրենիք վերադառնալու ցանկություն եւ Հայաստանի հանդեպ հպարտության զգացում առաջացնի: Հայաստանի քաղաքական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի կարծիքով, Հայաստանի ավիացիայի զարգացման գործում կարեւոր դեր են խաղում նաեւ մեծաթիվ հայկական սփյուռքի գործոնը եւ հաղորդակցության այլ ձեւերի սահմանափակությունը: Այդ կապակցությամբ նա ընդգծել է Հայաստանի ավիացիայի՝ համապատասխան միջազգային կառուցվածքներում ինտեգրվելու կարեւորությունը, ինչը եւ հաջողությամբ իրականացնում է «Արմավիան»: 2004թ. մայիսին «Արմավիան» դարձավ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) լիիրավ անդամ, ինչը ընկերությանը տալիս է միջազգային ստանդարտներին համապատասխանության կարգավիճակ եւ բարձրացնում հնարավոր գործընկերների վստահության ռեսուրսը: Այդ կազմակերպությանն անդամակցելու համար յուրաքանչյուր ընկերություն անցնում է որոշակի թեստային ընթացակարգեր. ստուգվում են նրա ֆինանսական վիճակը, աշխատանքի եղանակները, տեխնիկական զինումը, թռիչքային համակազմի սպասարկումը, ավիացիոն անվտանգությունը, աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը եւ այլն: Իսկ հունիսի սկզբին «Արմավիան» անդամակցեց MITA-ին՝ բազմակողմ միջգծային համաձայնագրին եւ IATA Քլիրինգ Հաուսին (IATA Clearing House)՝ IATA-ի հովանու ներքո գործող ավիաընկերությունների միջեւ փոխհաշվարկների համաշխարհային համակարգերին: Դա աշխարհի առաջատար ավիափոխադրողների հետ համագործակցության եւ միջգծային համաձայնագրերի կնքման նոր հնարավորություններ է ընձեռում, ինչն «Արմավիայի» ուղեւորներին թույլ կտա թռիչք իրականացնել դեպի աշխարհի ցանկացած կետ: Մենք արդեն միջգծային համաձայնագրեր ենք ստորագրել 46 ավիաընկերությունների՝ KLM, Lufthansa, Swiss Air, Donbassaero, United Airlines, Air France, Al Italia, Czech Airlines, Ei Al Israel, Iran Air, Egyptair, American Airlines, Royal Jordan, Spanair, British Airways, Aerosvit, Virgin, LOT Poland, Աերոֆլոտի եւ այլոց հետ: Ամենամոտ ապագայում մենք դրանց թիվը կհասցնենք մինչեւ 70-80-ի: Համաձայնագրերի շնորհիվ մեր ավիաընկերության ուղեւորները հնարավորություն են ստանում օգտվելու այլ ավիաընկերությունների չվերթերի հետ առավել հարմար ծայրակցումներից: Բացի այդ, ավիաընկերության ուղեւորները մեկ ավիատոմս են ձեռք բերում ողջ ուղեւորության համար, որի հատվածներն իրականացվում են միջգծային գործընկերության մասնակից երկու փոխադրողների կողմից: Իսկ ուղեբեռը ուղեւորներն ստանում են ճանապարհորդության վերջնակետում՝ առանց միջանկյալ գրանցման: Այս ամենը լուրջ հիմք է ձեւավորում Հայաստանով տարանցիկ ուղեւորահոսքի եւ բեռնահոսքի ավելացման համար: Ընկերության՝ Հայաստանի հետ կապված երկարաժամկետ ծրագրերի մասին կարելի է դատել նաեւ «Արմավիաի» օդաչվական համակազմի զարգացմամբ, տեխկական բազայի ստեղծմամբ: Այսպես՝ 2004 թ. ընկերության օդանավերի համակազմը համալրվել է եւս երկու Airbas A320 ժամանակակից եվրոպական ինքնաթիռներով: Ներկայումս ընկերությունը շահագործում է չորս «Էյրբաս» եւ խորհրդային արտադրության երկու ինքնաթիռ: «Արմավիա» ավիաընկերությունում ինքնաթիռների տեխսպասարկման գործում ներգրավված է 50 մարդ, որից 30-ն անմիջապես ինքնաթիռներում աշխատող պատրաստված մասնագետներ են: Իսկ ընդհանուր առմամբ՝ «Արմավիա» ավիաընկերությունում «Արմավիա» ընկերության A-320 չորս ինքնաթիռների անվտանգ շահագործումն ապահովում են 10 ռուս եւ 20 հայ մասնագետներ, ինչպես նաեւ Lufthansa Technics մեկ ներկայացուցիչ: Հայ մասնագետներն ուսուցման համապատասխան դասընթացներ են անցել գերմանացի մասնագետների մոտ եւ զբաղված են անմիջապես ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ: Նախապատրաստման ընդհանուր դասընթացներից բացի, որոշ ինժեներներ ուսուցում են անցել Գերմանիայում՝ նպատակային ծրագրերի շրջանակներում: Սակայն, «Արմավիան» նախատեսում է ընդլայնել տեխնիկական բազան Երեւանում եւ ստանալ JAR-145 լիցենզիա, որը թույլ կտա ընկերությանը ինքնուրույն սպասարկել ինքնաթիռները: Դրա համար անհրաժեշտ է համաեվրոպական չափանիշներին համապատասխանեցնել ինժեներատեխնիկական բազան, արտադրական հնարավորությունները եւ օժանդակ սարքավորումը: Հայկական ավիացիայի վերակենդանացման վերաբերյալ ընկերության լուրջ մտադրությունների մասին է վկայում նաեւ այն փաստը, որ մեծ միջոցներ են ներդրվում կադրերի պատրաստման եւ վերաորակավորման գործում: Ներկայումս ընկերությունում աշխատում է 35 հայ օդաչու՝ այդ թվում 5 հրամանատար եւ 30 երկրորդ օդաչու: 3 օդաչու «Էյրբասի» համար վերապատրաստում է անցել Թուլուզում, իսկ 32-ը՝ Ստոկհոլմի SAS Academy8211ում՝ Եվրոպայի ամենահեղինակավոր օդաչուական ակադեմիայում: Մեկ անգամվա պատրաստությունից բացի, «Արմավիա» ընկերության օդաչուները կես տարին մեկ անցնում են վարժանք-դասընթացներ, որոնք ներառում են եւ տեսություն, եւ մարզասարքի վրա տարբեր իրավիճակներում հմտությունների կատարելագործման փորձ: Եվ այդ գործընթացը չի ընդհատվում: «Կան բազմաթիվ խնդիրներ, աշխատելու շատ բան կա, իսկ չլուծվող խնդիրներ չկան: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» դեռ չափազանց երիտասարդ է: «Արմավիայի» անցած կարճ ճանապարը վկայում է, որ ընկերության եւ հայկական ավիացիայի ապագան մեծ է»,- նշում է «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Նիկիտինը: Ռուսաստանի՝ չափերով երկրորդ ավիափոխադրող եւ «Արմավիա» ընկերության ռազմավարական գործընկեր «Սիբիր» ավիաընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Ֆիլեւը գոհունակություն է հայտնել ընկերության զարգացման տեմպերի վերաբերյալ եւ հայտարարել, որ մոտակա տարիներին «Արմավիա» ընկերությունը փառքի կարժանացնի հայկական ավիացիան: Իրականում, գնահատելով ընկերության անցած ուղին, երբ համեմատաբար կարճ ժամանակամիջոցում ձեւավորվել է բազմամակարդակ բազա՝ երկրում քաղաքացիական ավիացիայի զարգացման համար, կարելի է եւ պետք է լցվել, թվում է, Հայաստանի ավիացիայում կորցրած լավատեսությամբ: ԻՄԻՋ ԻՆՖՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել