Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգ

Մարտ 31,2005 00:00

«Զանգ կախելու ժամանակը» Երեկ տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության երկրորդ՝ արտահերթ համագումարը Համագումարում քննադատության խոսքեր չհնչեցին. ինչպես արտահայտվեց Արամ Կարապետյանը՝ եկել է «զանգ կախելու ժամանակը»: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ դիմել էին մշակույթի նախարարությանը՝ մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը վարձակալելու խնդրանքով, սակայն վերջին պահին նրանց մերժել էին: Ուստի մասնակիցների եւ հյուրերի մի հատվածը ստիպված եղավ հոտնկայս ունկնդրել հեղափոխության ծրագիրը: Արամ Կարապետյանը երկու ճանապարհ է առաջարկում՝ համախմբվում են իշխանական եւ ընդդիմադիր ուժերը ու քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում իշխանությունն ընդդիմությանը փոխանցելու տարբերակների մասին: Կամ՝ «Արվում է այն, ինչ արվեց Ղրղըզստանում: Ժողովուրդը ոտքի է կանգնում եւ, առանց հաշվի առնելու կա քաղաքական մոմենտ, թե՝ ոչ, ներքեւից սրբում է ամեն ինչ: ԱՊՀ բոլոր երկրների զարգացումների տրամաբանությունը սա է լինելու»,- ասում է նա: Ուստի նոր ժամանակաբերն առաջարկում է իշխանությանը անհապաղ սկսել իշխանությունը փոխանցելու շուրջ խոսակցությունը: «Տեսնո՞ւմ եք Ֆելիքս Կուլովին, որին նստեցրին: Այժմ նա Ղրղըզստանի բոլոր ուժային կառույցների պատասխանատուն է: Մարդը բանտից գնաց ամենաբարձր պաշտոնին»,- ի հեճուկս իրեն նստեցնել ցանկացողների՝ ասաց Ա. Կարապետյանը: Հիշեց նաեւ Ասկար Ակաեւի մեկ տարի առաջ ասած խոսքերը, որ իր երկրում հեղափոխության նախադրյալներ չկան եւ ամեն ինչ վարդագույն է: «Հիմա ո՞ւր է նա»,- հռետորական հարց հնչեցրեց բանախոսը: «Ես ինձ շատ վատ կզգամ, որ վաղը ՀՀ նախագահը ժողովրդի այդպիսի ցասումի տակ ստիպված լինի երկիրը լքել»,- խոստովանեց նա: Իրավական դաշտում ՆԺ-ն հարցի հետեւյալ լուծումն է առաջարկում. «Մինչեւ ալիքը կհասնի նախագահի նստավայր՝ ցրել ԱԺ-ն, նշանակել նոր ընտրություններ եւ դառնալ դրանց երաշխավորը, լուծարել կառավարությունը եւ մասնագիտական կառավարություն ստեղծել: Այս ամենից հետո դրվելու է նախագահի կամովին հրաժարականի խնդիրը»: Միայն այս պարագայում է Ա. Կարապետյանը Ռ. Քոչարյանին երաշխավորում Հայաստանում ապրելու հեռանկարը: Ինչ վերաբերում է արտաքին գործոնին՝ «Մենք ոչ մեկի ընկերը չենք: Մենք հայ ենք՝ գեոքաղաքական դաշտում ունեցած շատ լավ հնարավորություններով: Մենք որեւէ մեկից սպասելիք չունենք, որպեսզի հետո ասեն, թե խոստացան ու խաբեցին: Մեզ ոչ ոք ոչինչ չի խոստացել, դրա կարիքը չունենք: Եթե ես այս ծրագիրն առաջարկեի, ասենք, գալով ոչ թե ՌԴ-ից, այլ Չեխիայից, ի՞նչ է, պետք է ասեին, որ Չեխիայի իշխանություննե՞րն էին ինձ ստիպել դա ասել: Ես երբեւէ որեւէ ատյանում չեմ վարել ու չեմ վարելու այնպիսի խոսակցություն, որպեսզի որեւէ մեկը ինձ կամ մեզ օգնի հեղափոխություն անելու»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031