Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 08,2005 00:00

ՕԵԿ-Ի
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ «Օրինաց երկիր» կուսակցությունը
տեղեկացնում է, որ շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները Հայաստանում գործող
հասարակական-քաղաքական ուժերի հետ՝ երեք հիմնական խնդիրների շուրջ՝ ժողովրդավարական
բարեփոխումների եւ ԵԽ-ի առջեւ մեր երկրի պարտավորությունների կատարում, ՏԻՄ ընտրություններ,
Հայաստանի արտաքին քաղաքական հրամայականներ: Արդեն իսկ խորհրդատվություններ
են տեղի ունեցել «Հայ Հեղափոխական Դաշնակցության», «Հայաստանի ժողովրդական կուսակցության»,
Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» խմբի, «Ազգային ժողովրդավարական միության»,
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միության», «Հզոր հայրենիք» կուսակցության,
«Հայաստանի Ռամկավար-Ազատական» կուսակցության, «Նոր ժամանակներ» կուսակցության, «Ժողովրդական»
կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության, «Սահմանադրական իրավունք միություն»
կուսակցության, «Ազատական առաջադիմական» կուսակցության եւ «Մարդու իրավունքներ եւ
ժողովրդավարություն» կուսակցության հետ: ՕԵԿ-ը տեղեկացնում է, որ հանդիպումների
ընթացքում համընդհանուր հավանության են արժանանում թե՛ ժողովրդավարական բարեփոխումների
խորացման եւ թե՛ ՏԻՄ ընտրությունները ազատ եւ արդար, ժողովրդավարական սկզբունքներով
անցկացնելու հրամայականները: ՕԵԿ-ը պատրաստ է շարունակելու քաղաքական խորհրդատվություններն
այն քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք
ցանկություն կհայտնեն վերը նշված թեմաների շուրջ հանդիպել «Օրինաց երկիր» կուսակցության
ներկայացուցիչների հետ եւ կազմակերպել քննարկումներ: Հանդիպումների ամփոփ
հաշվետվությամբ կուսակցությունը հանդես կգա խորհրդատվությունների ավարտից հետո: «Օրինաց
երկիր» կուսակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել