Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱԾՈՂ

Օգոստոս 04,2005 00:00

ՄՏԱԾՈՂ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Բնականաբար, հայաստանյան յուրաքանչյուր թերթի խմբագրի ամենամեծ երազանքը ֆինանսական կատարյալ անկախության հասնելն է: Ես կարծում եմ, որ դա անիրականանալի երազանք չէ. հուսով եմ՝ մոտ երկու տարվա ընթացքում մենք կկարողանանք դառնալ բացարձակապես ինքնաֆինանսավորվող թերթ: Այսօր էլ, եթե մեզ օգնողներից որեւէ մեկը ինչ-ինչ պատճառով դադարի դա անել, «Առավոտն» այդ պատճառով հաստատ չի փակվի, որովհետեւ օգնության ծավալը որոշիչ չէ, եւ երկրորդ՝ մեզ օգնելու ցանկություն ունեցողները շատ են»,- ասաց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որ հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբին՝ «ԶԼՄ-ները եւ ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակներում: Ըստ Ա. Աբրահամյանի, լրագրողների պրոֆեսիոնալիզմը վերջին մի քանի տարիներին մեր տպագիր ԶԼՄ-ներում բարձրացել է, չնայած տպաքանակի կտրուկ անկմանը: Իսկ էլեկտրոնային ԶԼՄ-ներում նախագահական ապարատի ուժեղ ճնշումը թույլ չի տալիս լրագրողներին՝ գործել պրոֆեսիոնալ եւ անաչառ: Հարցին՝ «ոչ վաղ անցյալում դուք ղեկավարում էիք մեր հեռուստաընկերություններից մեկը, ինքներդ զգացե՞լ եք այդ ճնշումը», «Առավոտի» խմբագիրը պատասխանեց. «Գուցե անհամեստ հնչի, բայց դժվար թե որեւէ մեկը համարձակվի ճնշում գործադրել ինձ վրա: Սակայն չեմ բացառում, որ հենց դա էլ իմ ոչ երկարատեւ աշխատանքի պատճառներից մեկն էր»: «Առավոտի» գլխավոր խմբագիրը տեղեկացրեց, որ աշնանը նորություններ են սպասվում իր ղեկավարած թերթում ինչպես բովանդակային առումով, այնպես էլ՝ ինտերնետային տարբերակում: «Գո՞հ եք, արդյոք, «Առավոտի» տպաքանակից, ազդեցությունից, ֆինանսական վիճակից…» հարցին Ա. Աբրահամյանը պատասխանեց. «Իրականում այդ ամենը իրարից ինչ-որ չափով տարանջատված Է: Տպաքանակից, բնականաբար, գոհ չեմ, սակայն մեզ մոտ գովազդի քանակը վերջին երեք տարում երեք անգամ ավելացել է, ինչը խոսուն ցուցանիշ է: Իսկ ինչ վերաբերում է ազդեցությանը, ապա մի օրինակ բերեմ. ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի տպաքանակը 10 անգամ գերազանցում է «Իզվեստիայի» տպաքանակը, սակայն դժվար թե որեւէ մեկը հերքի, որ վերջինիս ազդեցությունն ավելի մեծ է: Մեզ համար ոչ միայն ընթերցողների քանակն է կարեւոր, այլեւ՝ որակը: Եվ մենք ցանկանում ենք տպաքանակը բարձրացնել միայն որակյալ, մտածող ընթերցողների հաշվին: Աշխատում ենք նրանց համար»: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031