Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելին»

Դեկտեմբեր 20,2005 00:00

«ԱրմենՏելին» դիմում գրելիս անպայման դիմեք «հարգելի»-ով Թե չէ դիմումը կարող են համարել «աբստրակտ» եւ տալ «աբստրակտ» պատասխան Անակնկալի գալով այն փաստից, որ վերջին երկու ամիսներին իմ բաժանորդային հեռախոսահամարի հասցեով գալիս է միջքաղաքային հեռախոսազանգերի վճարների ուռճացված թվեր, գրավոր դիմեցի «ԱրմենՏելի» համապատասխան ծառայությանը: Օրեր անց, դիմումի պատասխանն ակնկալելով, դարձյալ դիմեցի տվյալ ծառայությանը եւ հեռախոսահամարների մի շղթայական ցուցակ ստանալով՝ վերջապես հասա վերջնակետին. ֆիքսված հեռախոսակապի վարչության աշխատակից Սամվելը անընդհատ փորձում էր պատասխանել՝ ամեն ինչ բարդելով «Ղ- Տելեկոմի» եւ նրա բջջային կապի քարտերի՝ Հայաստանում ասպարեզ դուրս գալու հետ: «Որ «Ղ- Տելեկոմը» էժան քարտերը բերեց լցրեց, գրեթե բոլորն ունեցան բջջային հեռախոսներ եւ, հետեւաբար, դրանց զանգողներն էլ շատացան, ուստի ավելացավ բաժանորդների միջքաղաքային հեռախոսազանգերի գումարը, ինչից էլ շատացան բողոքները «ԱրմենՏելի» դեմ»: «ԱրմենՏելի» աշխատակիցը իմ հեռախոսահամարի վրա ֆիքսված հեռախոսազանգերի մեջ անընդհատ մի քանի անգամ շեշտում էր «Ղ- Տելեկոմին» ուղղված զանգերի համարները, «Հա, ոնց որ երկու հատ էլ «ԱրմենՏելի» զանգ կա»,- կարծես թե էականն այն էր, թե բջջային ո՞ր օպերատորից է օգտվել բաժանորդը: Տեսնելով, որ չեմ համոզվում զանգերից առաջացած վերջնական գումարի հավաստիության մեջ, Սամվելը վերջապես զայրացած հորդորեց. «Դե գնացեք «Ղ- Տելեկոմից» էլ օգտվեք»: Կարելի է գալ այն հետեւության, որ «ԱրմենՏելն» այնքան էլ «չի սիրում» մրցակից օպերատորից հաճախ օգտվող իր բաժանորդներին եւ կարծես թե ուզում է անկյուն կանգնեցնել: Իսկ վերջում Սամվելը արվեստագետի խորագիտությամբ ամփոփեց, որ «աբստրակտ» դիմումներին իրենք տալիս են «աբստրակտ» պատասխաններ: Հարցին, թե ինչո՞վ էր աբստրակտ իմ դիմումը, պատասխանեց. «Դե փոխանակ գրեք «հարգելի պարոն Կույիմպուս, խնդրում եմ այսինչ բանը», օդում բաներ եք գրում»: Մնում է հիշեցնել բաժանորդներին, որ «ԱրմենՏելին» դիմում գրելիս չմոռանան դիմել «հարգելի»-ով, թե չէ կհայտնվեն աբստրակտցիոնիստների սեւ ցուցակում: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031