Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ

Դեկտեմբեր 20,2005 00:00

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Հայաստանցի 23-ամյա գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը ներկայումս բնակվում է Բեռլինում, սակայն շարունակում է պաշտպանել եռագույնի պատիվը, Խանտի-Մանսիյսկում անցկացված ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունում պատմական հաղթանակ տարավ եզրափակիչի չորս պարտիաներում՝ 3,0:1,0 հաշվով պարտության մատնելով Ուկրաինայի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովին: Պատմական Յուգրան անչափ հաջող եղավ Լեւոնի համար: Նա յոթ տուրերում ընդհանուր առմամբ խաղաց 18 պարտիա, որից 10-ը գրանցեց իր օգտին, 8-ը ավարտեց ոչ-ոքի եւ ոչ մի անգամ չճաշակեց պարտության դառնությունը: Եզրափակիչում Լեւոն Արոնյանը դասական երկու պարտիաներում ոչ-ոքի արեց Պոնոմարյովի հետ, թեեւ մասնագետների համոզմամբ արդեն երկրորդում հայ շախմատիստը կարող էր նվաճել ՖԻԴԵ-ի գավաթը: Իսկ ահա թայ-բրեքում հայ գրոսմայստերը անվիճելի առավելություն ունեցավ ահեղ մրցակցի նկատմամբ՝ երկու անգամ անընդմեջ պարտության մատնելով նրան: Ընդ որում, առաջին պարտիայում Ռուսլանի դիմադրությունը կոտրելու համար պահանջվեց կատարել 73 քայլ, իսկ երկրորդում՝ 51: Կարծում ենք՝ արժե մարզասերներին մեկ անգամ էլ հիշեցնել, թե Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում ում եւ ինչ հաշվով է դուրս մղել պայքարից: 1-ին տուր. Լեւոն Արոնյան- Ալի Ֆրհատ (Եգիպտոս)` 2:0 2-րդ տուր. Լեւոն Արոնյան- Դարմեն Սադվակասով (Ղազախստան)՝ 2:0 3-րդ տուր. Լեւոն Արոնյան- Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա)` 1,5:0,5 4-րդ տուր. Լեւոն Արոնյան- Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)` 2,5:1,5 5-րդ տուր. Լեւոն Արոնյան- Միխայիլ Գուրեւիչ (Բելգիա)՝ 1,5:0,5 6-րդ տուր. Լեւոն Արոնյան- Էտյեն Բակրո (Ֆրանսիա)` 1,5:0,5 7-րդ տուր. Լեւոն Արոնյան- Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)՝ 3:1: Արոնյանի այս նվաճումը ոչ միայն անցնող մրցաշրջանում լավագույնն է հայաստանցի մարզիկների մեջ, այլեւ պատմական նշանակություն ունի: Փաստորեն՝ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանից հետո սա հայկական շախմատում առաջին նշանակալից հաջողությունն է: «Առավոտը» սրտանց շնորհավորում է տաղանդաշատ մեր հայրենակցին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031