Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Ապրիլ 23,2007 00:00

Երեկ Երեւանում բացվեց Կարեն Դեմիրճյանի թանգարանը: Ինչպես բացման հանդիսավոր արարողությանը նշեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, թանգարանի բացումը Կ. Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումներից մեկն է:

«Նոյյան տապանի» փոխանցմամբ, փոխքաղաքապետի խոսքերով, թանգարանի ստեղծման նպատակն է ի մի բերել անվանի պետական գործչի կենսագրությանն առնչվող բոլոր նյութերը, դրանք հասանելի դարձնել բոլորին:Դեռեւս 2001թ. հունվարին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել հիմնել այդ թանգարանը: Երեւանի Ղազար Փարպեցի փողոցում գտնվող թանգարանի համար հատկացված շենքը կառավարության, ինչպես նաեւ «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի միջոցներով ամբողջովին վերակառուցվել է, շրջապատը բարեկարգվել, իսկ թանգարանը համալրվել է անհրաժեշտ գույքով եւ կահավորանքով: «Ծանր պատմական ուղի անցած, սակայն վերածնունդ ապրած, բարեկեցիկ, ապահով ժողովուրդ՝ սա էր Կարենի երազանքը, նրա գերխնդիրը, եւ այդ գերխնդրի կատարման համար նա չխնայեց ոչինչ, անգամ կյանքը»,- իր խոսքում նշել է «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել