Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 04,2008 00:00

ՎԵՑԵՐՈՐԴՆ ԵՆՔ

Շախմատային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻԴԵ) հրապարակել է ազգային ֆեդերացիաների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որում Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Մեր երկրին գերազանցում են միայն Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը, որոնք ցուցակում դասավորվել են նույն հաջորդականությամբ:

ՊԱՎԼԻԿՆ ԱԲՐԱՀԱՄԻՆ ԵՐԿԱՐ ՉԻ ՍՊԱՍԻ

\"\"Միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկը ապրիլի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով հունիսի 7-ին Գարրի Լոկետի հետ նշանակված մենամարտի մասին, հայտարարել է, թե մտադիր է ավարտել մարզական կարիերան, ինչը սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել: «Ես ցանկանում եմ մեծ հաղթանակով հեռանալ բռնցքամարտից եւ հնարավոր է, որ դա լինի իմ վերջին մենամարտը»,- ասել է նա: Հարցին, թե ինչո՞ւ, չեմպիոնական երկու գոտիների տիրակալը ծիծաղելով պատասխանել է. «Որովհետեւ այսօր ապրիլի 1-ն է»: Այդուհանդերձ, խոսելով ապագա ծրագրերի մասին, Պավլիկն ասել է. «Հիմա ինձ լավ եմ զգում: Ամեն ինչ կախված է մրցակիցներից: Կցանկանայի այլ գոտիներ էլ նվաճել, բայց Աբրահամն ու Շտուրմը հանդես են գալիս Եվրոպայում: Եթե նրանց հետ հանդիպելու համար հարկ լինի երկար սպասել, կտեղափոխվեմ երկրորդ միջին կամ կիսածանր քաշային կարգ: Բայց քանի դեռ քաշս պահպանել կարողանում եմ՝ առողջությանս վնաս չտալով, կմնամ միջին քաշում»:

ԿԻՐԻԼՈՎԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ռուսաստանցի միակ աշխարհի չեմպիոն (IBF-ի վարկածով) թեթեւագույն քաշային Դմիտրի Կիրիլովը լրատվամիջոցներին պատմել է Վիկ Դարչինյանի հետ իր առաջիկա մարտի հետ կապված իրավիճակի մասին: «Մարտի ճշգրիտ ժամկետն ու վայրը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Իմ նախապատրաստությունը կախված է լինելու դրանից. կամ մարտից երկու ամիս առաջ կմեկնեմ ԱՄՆ եւ այնտեղ կմարզվեմ, կամ կմնամ Ռուսաստանում: Դարչինյանն անհարմար մրցակից է: Նա առանձնանում է նոկաուտ անող հարվածներով եւ ագրեսիվ մարտավարությամբ: Սակայն ես գոտիս պահպանելու լավ հնարավորություններ ունեմ»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել