Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է «ԳՅՈՒԼԼԵԼ»

Հուլիս 11,2008 00:00

\"\"

Երեկ, ուշ երեկոյան, հրապարակախոս Վահրամ Սահակյանը ճոճվելով մտել է Հյուսիսային պողոտա եւ դիմելով այնտեղ շուրջօրյա նստացույց անողներին՝ հարցրել է. «Ովքե՞ր են ստեղ լեւոնականները», եւ իր մոտ եղած ատրճանակը հանել եւ սպառնացել է «լեւոնականներին»՝ «հեսա կգյուլլեմ»: Այդ պահին պողոտայում եղած տղամարդկանցից երկուսը, նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը մոտեցել են Սահակյանին, նրա ձեռքից ատրճանակը, որը, հավանաբար, գազային է եղել, խլել են եւ հանձնել հրավիրված ոստիկաններին: Վերջիններս հրապարակախոսի ձեռքերը ոլորել եւ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Կատարվածի առնչությամբ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ եթե ՀՀ ոստիկանապետը անհապաղ միջոցներ չձեռնարկի դեպքի վայր գալուց եւ քննչական գործողություններ կատարելուց հրաժարված Կենտրոնի ոստիկանապետի եւ իր մյուս աշխատակիցների նկատմամբ, «ուրեմն՝ կապացուցվի, որ դա միարժեքորեն քաղաքական հրահանգ է՝ տրված Սերժ Սարգսյանի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել