Լրահոս
Օրվա լրահոսը

Աղայանի բացահայտումները

Հոկտեմբեր 01,2008 00:00

\"\"«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության նախկին քարտուղար Արմեն Աղայանի համոզմամբ, կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը դարձել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործիքը: Ինչպես, ըստ «Նոյյան տապանի», Ա. Աղայանը հայտարարեց երեկվա ասուլիսում, ժամանակին խոսելով հասարակության գործիքը դառնալու պատրաստակամության մասին, Լ. Տեր-Պետրոսյանը այդպիսով քաղաքական հնարք իրականացրեց եւ մյուս քաղաքական գործիչներին դարձրեց իր գործիքը: Ա. Աղայանը նշեց, որ Ժ. Սեֆիլյանը, իր հարցազրույցներից մեկում անելով «Լեւոնը Արցախը ծախող նախագահ չէ» արտահայտությունը, այնպիսի մեծ ծառայություն մատուցեց առաջին նախագահին, որի նմանն անգամ ՀՀՇ-ի դեմքերը չէին կարող մատուցել:

Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն առճակատմանը, ապա այն, Ա. Աղայանի գնահատմամբ, ամենեւին էլ գաղափարական պայքար չէ: Նրա խոսքերով, թե՛ իշխանությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, եւ թե՛ արմատական ընդդիմադիրները՝ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իրենց ելույթներում խոսում են ղարաբաղյան խնդրում իրականացվելիք զիջումների մասին: Նրանք բոլորն, ըստ Ա. Աղայանի, «ազգանպաստ» հայտարարություններ էին անում միայն նախընտրական շրջանում: «Իշխանությունն ու ընդդիմությունը բոլոր կարեւոր հարցերում, այդ թվում եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, համակարծիք են, եւ այդ պայմաններում նրանց միջեւ նորմալ քաղաքական պայքարն անհնար է»,- ասաց «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախկին ներկայացուցիչը: Ա. Աղայանը անդրադարձավ նաեւ Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու խնդրին՝ նշելով, որ դա իր համար միանգամայն անընդունելի մոտեցում է: «Խոսելով Արցախի ճանաչման մասին՝ մենք մոռանում ենք 1988թ. շարժման իմաստը՝ «Միացում» կարգախոսը»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031