Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"

Երեկ ֆրանսահայ, արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանին հայրենիքից արտաքսելու իշխանությունների փորձը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: ՀԱԿ-ը, արձանագրելով, որ Հացպանյանը ՀՀ-ում, Սփյուռքում եւ ԼՂ-ում քաջ հայտնի եւ այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ.-ի Շարժման առաջին օրերից նվիրվեց շարժմանը, դարձավ պատերազմի հերոս, Ղարաբաղին ամենաբազմազան օգնություններ կազմակերպեց, ինչի մասին «շատ լավ գիտեն ե՛ւ Ռ. Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը», նկատել է. «Այդ ամենը նրանց համար ի չիք դարձավ, երբ պարզվեց, որ Ս. Հացպանյանը համաժողովրդական շարժման կողմնակիցն է։ Մարտի 1-ի սպանդից հետո Ազատության հրապարակում իր մի քանի ելույթների համար հետապնդումների ենթարկվեց նաեւ Սարգիս Հացպանյանը։ Վերջին օրերին, երբ նա վերադարձել է իր բնակարան, ոստիկանությունը շրջափակել է այն՝ հանձնարարություն ունենալով նրան բռնի արտաքսել Հայաստանից»։ ՀԱԿ-ի գնահատմամբ, Ս. Հացպանյանին Հայաստանից արտաքսելու որոշումը անհիմն է, անբարոյական եւ կոպտորեն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ: Իսկ ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է. «Կատարվածն ապացուցում է, որ Հայաստանում դեռ առաջնորդվում են Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հանձնարարականով՝ շարունակում են հետեւել ընդդիմության ակտիվիստներին, գաղտնալսել նրանց, ինֆորմացիա հավաքել նրանց հարեւաններից եւ մտերիմներից»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել