Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել, տիրացել են թաքուն

Հոկտեմբեր 25,2008 00:00

Ըստ թոշակառուի, նրա տան կեսն ուզում են խլել անկոչ տերերը

\"\"Տիկին Ասյան իրավիճակից ելք չի տեսնում:\"\"

ԴԱՀԿ-ի ներկայացուցիչը ծեր կնոջը թողեց բաց երկնքի տակ:

 

 

ՀՀ սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածների խախտման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԶԼՄ-ներին հայտարարությամբ երեկ դիմեց 82-ամյա Ասյա Սարգսյանը:

Ա. Սարգսյանի հայտարարության մեջ ասվում է. «50 տարի աշխատելով ՀԽՍՀ գերագույն դատարանի դատական գործերով քրեական կոլեգիայի պատասխանատու քարտուղար՝ չեմ հանդիպել այնպիսի աղաղակող կեղծիքի եւ Սահմանադրության ու օրենքների այնպիսի խախտման, ինչը կատարվեց եւ շարունակում է կատարվել 2002-ից մինչ օրս ինձ հետ: Նոտար Էմմա Շաբոյանի ձեռամբ, աղաղակող կեղծիքով Երեւանում գրանցում չունեցող Գեւորգ Դերմոյանը՝ 1971-ին, եւ Գեւորգ Հովսեփյանը՝ 1980-ին, տիրացել են իմ քրտինքով գնած Անտառային փողոցի թիվ 152 տան մի մասին»:

Ասյա Սարգսյանը հայտնում է, որ, լինելով հիվանդ որդու տեր եւ ունենալով ծանրաբեռնված ընտանիք, հոգեկան հիվանդությամբ տառապող թոռնիկ, անտեղյակ է եղել երկու Գեւորգների կեղծիքին: Նա «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց. «Ամուսնուս՝ Հայրենական պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Աղասի Մանուկյանի հետ, տան կողքի ապառաժներից մատներով հող եմ պոկել՝ 800 քմ, եւ հանկարծ կեղծիքներով տան մի մասը գողացած Գ. Հովսեփյանը՝ Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Մալայա Գոնդուրա գյուղի բնակիչ, մի քանի անգամ Ռուսաստանում, Վրաստանում ամուսնացած, երբեք Հայաստանի քաղաքացի չհանդիսացած անձը, 2001թ. ներկայացել է իր հերթական կանանցից մեկի՝ Արփենիկ Սարգսյանի հետ եւ ինձ պահանջ ներկայացրել՝ նորից կիսել տան մի մասը եւ մեր հողից 480 քմ տալ իրեն»: Ասյա Սարգսյանը դատական ատյաններին ներկայացրել է գործող Սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածները՝ այն մասին, որ օտար երկրի քաղաքացին իրավունք չունի հող գնել եւ վաճառել, բայց, ինչպես շարունակում է բողոքի մեջ՝ «Ցավոք, հարցերը մեր երկրում լուծվում են ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքով, այլ ամենազոր կաշառքով: Եվ այդ «ամենազորի» ուժով մեր «քաջարի, փառապանծ» օրենքի ներկայացուցիչները՝ հարկադիր կատարողներն այս տարվա օգոստոսի 26-ին եկան, քանդեցին իմ խրճիթ-կացարանը եւ 82-ամյա հաշմանդամ-անդամալույծիս թողեցին անծածկ, բաց երկնքի տակ»: Տիկին Սարգսյանը նշում է նաեւ. «Ես ուժ չունեմ շարժվելու, որպեսզի հասնեմ նախագահական նստավայր կամ իմ նախկին աշխատատեղը՝ Գերագույն դատարան՝ նստացույց ու հացադուլ հայտարարելու եւ այնտեղ մահկանացուս կնքելու, իսկ անթույլատրելի, աղաղակող անարդարությունների դեմ բողոքս այլ կերպ արտահայտել անկարող եմ»: ՀՀ նախագահից եւ ԶԼՄ-ներից տիկին Սարգսյանը խնդրում է հրատապ օգնություն եւ հարցի արդարացի լուծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031