Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԵՑ ԲՀԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբեր 05,2008 00:00

Լի Չանչունը նշել է, որ ՉԺՀ Կոմկուսն ու կառավարությունը լուրջ ուշադրություն են դարձնում հայ-չինական հարաբերություններին, ողջունում են ՀՀ հավատարմությունը «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, ձգտելով հայկական կողմի հետ համատեղ փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխշահավետ գործակցության հենքի վրա զարգացնել երկկողմ հարաբերությունների մակարդակն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների։ Լի Չանչունն արտահայտել է ՉԺՀ կոմկուսի ձգտումը՝ միջկուսակցական կապերի չորս հայտնի սկզբունքների հիման վրա զարգացնել բարեկամական փոխգործակցությունը, սովորել միմյանցից եւ կատարել փորձի փոխանակում՝ ի շահ երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացման։ Հանդիպման ընթացքում Չանչունը հայկական պատվիրակությանը ծանոթացրել է քաղաքական ռեֆորմների արդյունքների եւ երկրի արդիականացման ծրագրերի հետ։ Գագիկ Ծառուկյանն իր հերթին խոսել է Չինաստանի լրջագույն նվաճումներից ստացած խոր տպավորությունների մասին, որոնց երկիրը հասել է բարեկեցության եւ բարեփոխումների երեսնամյա քաղաքականության արդյունքում։ Նա շեշտել է «Բարգավաճ Հայաստանի» ձգտումը՝ զարգացնել հարաբերությունները Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ, առաջ մղելով երկկողմ համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, սպորտի եւ այլ ոլորտներում։R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել