Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼ, ԱՍԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Նոյեմբեր 11,2008 00:00

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, սակայն չի ցանկանում դառնալ դաշինքի անդամ, որպեսզի տարածաշրջանում չստեղծի նոր բաժանարար գծեր:

«Մեդիամաքս» գործակալությունը, վկայակոչելով «Իտառ-ՏԱՍՍ»-ին, տեղեկացնում է, որ ՀՀ նախագահն այդ մասին ասել է Frankfurter Allgemeine-ի հետ հարցազրույցում:

«Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեր անվտանգության համակարգի մի մասն է: Սակայն մենք չենք ցանկանում նրա անդամ դառնալ: Նոր բաժանարար գծերի անցկացումն այս տարածաշրջանում կարող է չափազանց վտանգավոր լինել: Դա վրաստանյան պատերազմի դասն է»,- ասել է նա:

«Մեր քաղաքականությունը վերջին 10 տարիներին եղել է հետեւյալը. մենք հավասարակշռություն ենք փնտրել Ամերիկայի, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի շահերի միջեւ: Այդ ուժերի միջեւ հակասություններից օգուտ քաղելը կարող է շատ հրապուրիչ, սակայն նաեւ շատ վտանգավոր լինել»,- եզրափակել է Հայաստանի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել