Լրահոս
Օրվա լրահոսը

2 ՀԱԿԱԴԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ՝ 4 ՕՐՈՒՄ

Փետրվար 24,2009 00:00

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում բացասական եզրակացություն էր տվել Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի առաջարկած փոփոխություններին «Ակցիզային հարկի մասին» օրենքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին, մասնավորապես, ալկոհոլի եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող պատգամավորների առաջարկով շեշտակի բարձրացվել էին ներմուծվող համանման ապրանքատեսակների ակցիզային հարկերը: Իսկ այժմ ՀՀԿ երկու պատգամավորներն առաջարկում են մեղմել այդ բարձրացումը՝ մտավախություն ունենալով, թե ճգնաժամի պայմաններում դա կհանգեցնի ներմուծման ծավալների կրճատմանը, ինչն էլ իր հերթին՝ բյուջետային մուտքերի նվազմանը: 2008-ի դեկտեմբերին ընդունված օրենքով սահմանված  դրույքաչափերը պետք է գործեն մարտի 1-ից: Եվ ահա փետրվարի 23-ի առավոտյան տնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նիստ էր անցկացրել եւ արդեն դրական եզրակացություն տվել նախագծին՝ պատճառաբանելով, թե նախագծի նախնական տարբերակում տեղ էր գտել տեխնիկական վրիպակ, ուստի հարկ է կազմակերպել վերաքվեարկություն: Օրինագիծը երեկ երեկոյան սկսեցին քննարկել հատուկ կարգով՝ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները պիտի անցկացնեն 24 ժամում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728