Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Ապրիլ 04,2009 00:00 Share

\"\"Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ՝ «Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի» պատասխանատուները հանրությանը տեղեկացնում-իրազեկում են ծրագրի մանրամասների մասին: ԱԱՊԲ ծրագիրը իրականացվում է բոլոր մարզերում, մեկնարկել է 2005-ի սեպտեմբերից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Նպատակն է ողջ հանրապետությունում ապահովել առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատչելիությունն ու որակի բարելավումը: Կազմակերպվել եւ կազմակերպվում են բնակչության իրազեկման լայնածավալ արշավներ: Կատարվելիք աշխատանքներում հատկապես կարեւորվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների, մասնավորապես՝ գյուղական համայնքների ամբուլատորիաների, բուժակ-մանկաբարձական կետերի վերանորոգումն ու կահավորումը: Այս տարի Վայոց ձորից այս ծրագրում կընդգրկվեն Բարձրունու, Վարդահովիտի, Գողթանիկի, Եղեգիսի, Արտաբույնքի, Աղնջաձորի, Հորսի, Վերնաշենի, Գլաձորի, Ելփինի, Չիվայի, Ռինդի ու Ագարակաձորի համայնքների առողջության առաջնային պահպանման հաստատությունները:

Ծրագրի իրազեկման արշավի ժամանակ մասնագետները դիդակտիկ նյութերի, պարզ օրինակների, խաղերի անհատական ու խմբային աշխատանքների միջոցով բնակչությանն են ներկայացնում մի շարք մանրամասներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների դերը:

Մարդկանց մեջ ծրագրի նկատմամբ անձնական պատասխանատվության գիտակցություն սերմանելու, ինչպես նաեւ առողջության առաջնային պահպանման գործում համայնքի դերն ուժեղացնելու հարցում առանձնակի կարեւորվում է լրատվամիջոցների աշխատանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել