Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՇՈՒՏԻՍՏԸ ՓՐԿՎԵՑ

Մայիս 20,2009 00:00

Պարաշուտիստը, ով ընկել է լեռնալանջի վրա 1800 մ բարձրությունից, հրաշքով փրկվել է։ Ըստ tert.am-ի, միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանում, որտեղ 31-ամյա Ջեյմս Բուլը նկարահանում էր մեկ այլ պարաշուտիստի թռիչքը՝ վավերագրական կինոնկարի համար։ Այդ մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The Sun-ին։ Բուլը պետք է քաշեր օղակը գործընկերոջ ազդանշանից հետո։ Սակայն գործընկերը չի հասցրել ժամանակին նախազգուշացնել նրան, եւ տղամարդն ընկել է ձյունածածկ լեռան վրա 160 կմ/ժ արագությամբ։ Նա ունեցել է ընդամենը մի քանի վայրկյան պարաշուտը բացելու համար։ Հրաշքով փրկվածը վնասել է մեջքը եւ կողոսկրը: Նա նաեւ ստացել է թոքի վնասվածք եւ վնասել ատամները։ Իսկ փրկվել է ձյան հաստ շերտի շնորհիվ։ Բրիտանացուն տեղափոխել են հիվանդանոց, այնուհետեւ նա վերադարձել է հայրենիք։ «Ես ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել