Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

Մայիս 20,2009 00:00

\"\"Հայաստանի պատանի ձյուդոիստները երեկ Բելգիայից վերադարձան Երեւան: Նրանք հանդես էին գալիս Հերենտալ քաղաքում անցկացված այդ տարիքային խմբի միջազգային մրցաշարում:

Մեր երկիրը ներկայացնող 11 մարզիկներից 8-ը կանգնեցին պատվո պատվանդանին. Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ քաշային կարգ, Գարիկ Հարությունյանը՝ 50 կգ, Դավիթ Նիկողոսյանը՝ 55 կգ, Դավիթ Ղազարյանը՝ 60 կգ, Մհեր Թավաքակյանը՝ 73 կգ, Արթուր Կռոյանը՝ 81 կգ, ճանաչվեցին հաղթող, իսկ Գեւորգ Թորոսյանը՝ 60 կգ եւ Արման Սողոմոնյանը՝ 81 կգ, բավարարվեցին 2-րդ տեղերով: Ընդ որում, նրանք վճռորոշ գոտեմարտերում զիջեցին իրենց թիմակիցներին:

Մեր պատանեկան հավաքականը նվաճեց նաեւ թիմային հաղթողի կոչումը:

Երեկ ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ պատանեկան հավաքականը հունիսին ուսումնամարզական հավաք է անցկացնելու, որի ընթացքում նախապատրաստվելու է նույն ամսի 26-28-ը Սլովենիայի Կոպեր քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս ընթացքում պարապ չէ նաեւ ազգային հավաքականը, որը նախ մայիսի 30-31-ը Մոսկվայում կմասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարին, որից հետո ուսումնամարզական հավաք կանցկացնի Պոդոլսկում: Դրան կհաջորդեն հուլիսին կայանալիք ձյուդոյի Հայաստանի գավաթը եւ հուլիսի 1-12-ը՝ ուսանողական խաղերը՝ Բելգրադում: Այստեղ, ըստ նախնական տեղեկատվության, մեր հանրապետության մարզական պատիվը պաշտպանել կվստահվի 52 կգ քաշային Անուշ Հակոբյանին, Արթուր Սրապյանին՝ 60 կգ, Համբարձում Տոնայանին՝ 66 կգ, Ռոբերտ Վարդանյանին՝ 73 կգ, եւ Հակոբ Առաքելյանին՝ 90 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել