Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ ԱՆՑԱ՞Ծ Է

Հունիս 11,2009 00:00

\"\"

Այն նահանգապետերը, որոնք չեն կարողանա ինքնուրույն պայքարել գործազրկության եւ աշխատավարձերի ուշացման դեմ, ազատվելու են աշխատանքից: Այդ մասին երեկվա խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Մեդվեդեւը: «Անընդունելի է, երբ խնդիրների լուծումը պահանջում են Մոսկվայից եկած ղեկավարներից»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: Բացի այդ, Մեդվեդեւը հանձնարարել է Հարավային շրջանի լիազոր-ներկայացուցչին՝ ստուգել տեղեկատվությունն այն մասին, որ օլիմպիական օբյեկտների շինարարության համար մրցույթների ժամանակ ոտնահարվում են ռուսաստանյան ընկերությունների շահերը: Հունիսի 9-ին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գործազրկության գագաթնակետն անցած է, եւ գործազուրկների թիվը սկսել է աստիճանաբար նվազել: Պուտինի տվյալներով, մայիսի վերջին ՌԴ-ում կար 7,7 միլիոն գործազուրկ: Ավելի վաղ ՌԴ վարչապետը մեկնել էր Լինինգրադի մարզ, որտեղ աշխատավարձ չստացած բանվորները փակել էին մայրուղին: Ստեղծված իրավիճակի համար Պուտինը մեղադրեց ոչ միայն ձեռնարկությունների ղեկավարներին, այլեւ մարզի ղեկավարներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել