Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՍՊԱՆԵԼ Է ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հուլիս 04,2009 00:00 Share

Դրեզդենի դատարաններից մեկում 28-ամյա ամբաստանյալը դանակահարել է 32-ամյա վկային, այն պահին, երբ նա ցուցմունք էր տալիս իր դեմ: Դրան հետեւած աղմուկի եւ ծեծկռտուքի ժամանակ դատարանում կրակոցներ են հնչել, արդյունքում վիրավորվել են ներկաներից 2-ը: Գերմանիայում 3 ամսվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ ամբաստանյալը հաշվեհարդար է տեսնում վկայի հետ հենց դատարանի դահլիճում: Մյունխենից ոչ հեռու՝ Լանդշուտ քաղաքում ապրիլին լսվել էր քաղաքացիական գործ՝ գույքի բաժանման վերաբերյալ: Պատասխանողը՝ 60-ամյա տղամարդը գնդակահարել էր գույքային պահանջներ ունեցող իր հարսին: Դրանից հետո նա ինքնասպան էր եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031