Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնական դավաճանությունը մեղք է

Հուլիս 09,2009 00:00

«Gallup» ծառայությունը հրապարակել է ավանդական հարցման արդյունքները, որի շրջանակներում ամերիկացիները գնահատում են, թե, արդյոք, կարելի՞ է այս կամ այն երեւույթը համարել «բարոյապես արդարացված», թե՝ ոչ: ԱՄՆ բնակչության համար ամենից ծանր մեղքերի թվում առաջին տեղը գրավել է ամուսնական անհավատարմությունը:

Ամուսնացած կնոջ եւ ամուսնացած տղամարդու միջեւ սիրային կապն անբարոյական է համարում ԱՄՆ բնակչության 92%-ը. այդ միտքն անգամ առավել տհաճ է, քան բազմամուսնությունը (91%): Դրանից բացի, ամերիկացիները խիստ բացասաբար են վերաբերվում մարդու կլոնավորմանը (63%-ը նման փորձերն անբարոյական է համարում), ինքնասպանությանը (80%), կենդանիների կլոնավորմանը (63%), հղիության արհեստական ընդհատմանը եւ բժշկի օգնությամբ ինքնասպանությանը (56-ական տոկոս):

Առանց ամուսնության սեռական կապերը դատապարտում է ամերիկացիների 40%-ը, արտաամուսնական երեխայի ծնունդը՝ 45%-ը, միասեռական կապերը՝ 47%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել