Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԵՖԻ ՆՈՐ ՕԲՅԵ՞ԿՏ

Հուլիս 14,2009 00:00

Շաբաթ օրը Երեւանի քաղաքապետարանում կայացավ կանադահայեր Հակոբ Ապաճյանի եւ Ծովիկ Լատոյանի հարսանիքը, որը նախաձեռնել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» շարժման շրջանակներում:

Նախաձեռնությանը միացել էր նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Ինչքան շատ լինեն հայկական հարսանիքներն ու հայազգի բալիկների ծնունդները՝ այնքան լավ: Իսկ եթե ընտանիք կազմողները օտար հողում ծնված հայեր են եւ նպատակն էլ՝ իրենց ցանկությամբ Արարատի հայացքի ներքո ամուսնանալն է, ավելի ուրախալի է: Մի բան, սական, տարօրինակ է եւ անընդունելի. վարչական շենքը, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանը, հարսանքատուն չէ, ոչ էլ քեֆ-ուրախությունների օբյեկտ, ուր բարձրաստիճան պաշտոնյաները բաժակները ձեռքներին կենացներ հնչեցնեն, ինչպես եղավ այդ օրը: Հաստատ Տորոնտոյի, Մելբուռնի կամ Լոնդոնի քաղաքապետարաններում հարսանիքներ կամ նշանադրություններ չէին թույլատրի անցկացնել: Չեմ զարմանա, եթե վաղը մեր շատ հարգելի սփյուռքահայ հայրենակիցները (հատկապես՝ ամենաազդեցիկները), «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած»՝ պահանջեն, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրենց պսակի՝ այն էլ ՀՀ նախագահի նստավայրում, ՀՀ ԱԺ-ում կամ, ասենք՝ կառավարության շենքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել