Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՎՆԱՍՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ

Հուլիս 28,2009 00:00 Share

Մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք, որ ընթացիկ տարին անբարենպաստ էր Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար: Նախ՝ գարնան ցրտահարությունները 10 միլիարդ դրամի վնաս հասցրեցին մարզի այգեգործությանն ու բանջարաբոստանային կուլտուրաներին: Հետո էլ, ամռան սկզբներին պարբերաբար տեղացող հորդառատ անձրեւներն ու կարկուտը էլ ավելի վատթարացրին գյուղացիների վիճակը՝ լիովին մարելով բերք ստանալու նրանց վերջին հույսերը:

Անբարենպաստ եղանակի պատճառով բավականին մեծ թիվ է կազմում նաեւ հացահատիկային մշակաբույսերին հասցված վնասը: Սյունիքի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններին հասցված վնասը կազմում է 862,5 միլիոն դրամ: Տուժած 37 համայնքներից ամենաշատ վնասը գրանցվել է Ներքին Խնձորեսկ գյուղում՝ 73 միլիոն դրամ:

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից՝ ցրտահարությունից, կարկտահարությունից եւ գերխոնավությունից ընթացիկ տարում մարզի գյուղատնտեսությանը հասցված վնասների բոլոր արդյունքները ներկայացվել են գյուղնախարարություն, բայց մինչ օրս տուժած գյուղատնտեսական ոչ մի տնտեսություն դեռ չի փոխհատուցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031