Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ինչ-որ մեկը ծառայում է քեզ…

Հոկտեմբեր 10,2009 00:00

Պաժիզմը՝ ղեկավարների հիվանդություն

Պաժ բառի դասական հասկացությունը միջնադարյան Եվրոպայից է գալիս: Այն ժամանակներում մի սովորություն էր ընդունված, ըստ որի՝ հարուստ կնոջ մոտ ազնվական ընտանիքից մի տղա էր ծառայում: Պաժի կոչումը ասպետ դառնալու առաջին աստիճանն էր: Պաժիզմի ակունքները մանկությունից են գալիս: Ինչպես սեքսոլոգիական հետազոտություններն են վկայում, անչափահասների մոտ 20%-ը սեռական հասունացման ժամանակ իրեն գեղեցիկ աղջկա ծառա է պատկերացնում, բայց նրա հետ հարաբերությունները միանգամայն անմեղ, պլատոնական են պատկերվում: Երբեմն այդ տղաները մեծանալով՝ պաժիզմի պատանդներն են դառնում:

Մի հայտնի գործարար դիմել էր սեքսոլոգին, որպեսզի օգնի ազատվել սադոմազոխիստական հակումներից: Ինչպես հետո էր պարզվել, տղային մանկության տարիներին հայրը շատ էր ծեծել: Տղան ատում էր ծնողին, հաճախ տնից փախչում էր եւ երդվել էր, որ կյանքում իր երեխաներին չի ծեծելու: Իսկ մի անգամ էլ պատահաբար սադոմազոսալոն այցելելով, սկսել էր հաճախակի այնտեղ լինել: Տղամարդը ստրուկի դեր կատարելով մեծ հաճույք էր ստանում, իսկ կնոջ հետ հարաբերություններն էլ սառել էին: Այս երեւույթի բացատրությունը շատ պարզ է: Նա սադոմազոսալոն էր ձգտում, որպեսզի ինքն իրեն պաշտպանված զգա: Չէ որ հայրն իրեն ոչ միայն նեղացնում էր, այլ նաեւ պաշտպանում: Տղամարդու ենթագիտակցության մեջ մնացել էր, որ նա, ով ծեծում է, հրամայում, միաժամանակ նաեւ պաշտպանում է:

Ավելի հաճախ պաժիստներ դառնում են այն մարդիկ, որոնք լսող երեխա, օրինակելի աշակերտ են եղել: Այսպիսիների ենթագիտակցության մեջ տպվում է հետեւյալ միտքը. «Կատարիր այն, ինչ պահանջվում է, համբերիր եւ արդյունքում կոնֆետ կամ լավ գնահատական կստանաս»: Սովորաբար պաժիզմով տառապող մարդիկ ոչ միայն անկողնում են նման ձեւով իրենց պահում: Այն նաեւ սոցիալական երանգավորում է ձեռք բերում: Ղեկավարության, թագավորի, պաշտոնյայի առաջ խոնարհվելը մեզ համար մեծ նշանակություն ունի: Դրանով է բացատրվում, որ մեզ մոտ բյուրոկրատիան շատ ուժեղ է: Իսկ իշխանությամբ օժտված մարդիկ էլ իրենցից ցածր գտնվողի հանդեպ շատ հաճախ կոպտություն են ցուցաբերում:

Պաժիզմը (ֆրանսերեն page-պաժ բառից) սեռական շեղում է, մազոխիզմի տեսակ, երբ սեռական բավարարումը ծառայի դեր կատարելու ընթացքում է տեղի ունենում: Ըստ venera18plus.com-ի՝ պաժիզմը արեւելքի երկրներում, որտեղ կառավարչի առաջ խոնարհվելը այլասերված դրսեւորումներով է արտահայտվում, նույնպես մեծ տարածում ունի: Պաժիզմը նաեւ ծառայության ոլորտում է դրսեւորվում: Ժամանակակից մարկետինգը գիտական հոգեբանության վրա է հիմնվում: Մարդկային հոգիներ հետազոտողները տեղյակ են, որ շատերին է դուր գալիս, երբ իրենց ծառայում են: Խանութներում ձեր կողքը պտտվում են, երդվում, թե իրենց ապրանքը որքան լավն է: Նկատի ունենալով պաժիզմը, շատ գործարարներ երիտասարդ աղջիկների են աշխատանքի ընդունում, քանի որ տղամարդ հաճախորդներին դուր է գալիս, երբ իրենց գեղեցիկ աղջիկներ են սպասարկում: Բայց շատերին նման պարտադրող սերվիսը բարկացնում է: Եվ շատ հաճախ այս մարդիկ սեքսուալ ոլորտում պաժիզմ չեն ընդունում:

Ինչպես հետազոտություններն են վկայում, պաժիզմով տառապում է բնակչության 15%-ը: Ի տարբերություն մազոխիզմի, որով ավելի շատ կանայք են տառապում, երեք դեպքից երկուսում պաժիզմով տղամարդիկ են տառապում: Որքան էլ պարադոքսալ հնչի, սա ղեկավարների հիվանդություն է: Նրանով շատ հաճախ իշխանությամբ օժտված մարդիկ են տառապում: Աշխատավայրում նրանք ուրիշներին են ճնշում, իսկ ինտիմ ոլորտում ամեն ինչ հակառակն է: Նման մարդկանց կնոջ մոտ ծառայի դեր կատարելն է դուր գալիս: Շատ դեպքերում կնոջից հոգեբանական կախվածության մեջ են հայտնվում: Որոշ հետազոտողներ կարծում են, որ պաժիզմը ժառանգաբար է փոխանցվում: Այս շեղումը, որպես կանոն, չի բուժվում, երբեմն հիպնոսն է օգնում: Բարեբախտաբար, այն սադիզմի եւ մազոխիզմի նման վտանգավոր դրսեւորումներ չի ունենում: Իսկ սադոմազոսալոնների այցելությունն այս շեղումը միայն ուժեղացնում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել