Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք լավ կլիներ այ սենց թիմով հավաքվեիք fundraise անեիք, մեր արցախցի երեխեքին օգնեիք». Ցուցարարները հանդիպեցին ԵՊՀ ռեկտորին

Ապրիլ 29,2024 16:46

Հայտնել ենք,  որ այսօր «Մայր Հայաստան» խմբակցության անդամները Երեւանի բուհերում ցույց են անում՝ ի աջակցություն Տավուշի եւ Հայաստանի:

Նրանք պատահաբար ԵՊՀ շենքի տարածքում հանդիպեցին ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: Անդրանիկ Թեւանյանը ներկայացրեց, թե ինչի համար են ցույց անում:

Հովհաննիսյանն ասաց, որ եկել են ոչ քաղաքական հաստատություն, իսկ երբ խոսք եղավ Արցախի մասին՝ նա ասաց. «Մենք արցախցի երեխեքին от и до օգնում ենք»: Թեւանյանն արձագանքեց. «Լավ կլիներ, որ կորուստ չունենայինք ու դուք էլ չօգնեիք»:

«Դուք լավ կլիներ այ սենց թիմով հավաքվեիք, այ սենց fundraise (նկատի ունի հանգանակություն) անեիք, մեր արցախցի երեխեքին օգնեիք»,- պատասխանեց Հովհաննիսյանը: Թեւանյանը վստահեցրեց, որ հանգանակություն անում են:

«Չեմ տեսել էդ օգնությունը: Արցախցի երեխեքը բավականին խնդիրներ ունեն, մենք իրանց խնդիրներով ենք զբաղվում»,- ասաց Հովհաննիսյանը:

Թեւանյանը Կիրանցի անվտանգության հետ կապված դիրքորոշում հարցրեց: Հովհաննիսյանը, պատճառաբանելով, որ հանդիպման է, հեռացավ՝ կրկնելով, որ սա ոչքաղաքական հաստատություն է:

Անդրանիկ Թեւանյանը եզրակացրեց. «Տեսակետ չհայտնողը արդեն կողմ է տարածքները զիջելուն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930