Լրահոս
Սպիտակ ալյուր
Օրվա լրահոսը

Դարձյալ գնաճ է արձանագրվել

Դեկտեմբեր 01,2009 00:00

2009-ի նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում շարունակվել է նախորդ երկու ամիսներին արձանագրված գնաճը եւ երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 2,4%: Այս մասին նշված է երեկ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ:
Աղբյուրի հավաստմամբ, նոյեմբերին, հոկտեմբերի համեմատությամբ, սպառողական գներն աճել են 1,2%-ով: Դա հիմնականում պայմանավորված է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով:
2009-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատությամբ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, բանջարեղենի, ձկնամթերքի, մրգի 2-13,5% գնաճը: Մասնավորապես 2009-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատությամբ, թանկացել են դեղձը, սեխը, ձմերուկը, խաղողը, խնձորը, տանձը, նարինջը:
Այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է ձկնամթերքի 26,7%, իսկ 2009-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 12,5% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2009-ի նոյեմբերին, 2008-ի դեկտեմբերի համեմատությամբ, գրանցվել է 2,1%, իսկ 2009-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 0,7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ոչխարի մսի 16,4% թանկացմամբ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է շաքարավազի գնի 33,6% թանկացում: Թանկացել են նաեւ ոչ ոգելից խմիչքները, կաթնամթերքը, սուրճը, թեյը, կակաոն եւ հրուշակեղենը, իսկ հացամթերքի գները մնացել են անփոփոխ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1,4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 4, 5% եւ 6,5% գնաճը: 0,4-ից մինչեւ 3%-ով թանկացել են նաեւ կոշկեղենն ու հագուստը, դեղամիջոցներն ու ոսկերչական ապրանքները: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0,1% հավելաճ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031