Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է «Երկունք» մատենաշարի տպագրությունը

Դեկտեմբեր 01,2009 00:00

Վանաձորի «Սիմ» տպագրատունը օրերս լույս ընծայեց Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» մատենաշարի առաջին հատորյակը: Այն կրում է «Սիրո ձեր ժամանակը» վերնագիրը: Ներկայացված են Վանաձորի 22 հեղինակների արձակ գործեր: Հեղինակները տպագրվել են տարիքային հերթականությամբ՝ ավագից կրտսեր: Առաջինը արձակագիր Վալտեր Թորոսյանն է, ժողովածուն եզրափակվում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Բարխուդարյանի ստեղծագործությամբ: Բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանին խնդրեցինք պատմել այս նախաձեռնության եւ դրա հետագա շարունակության տարբերակների մասին: «Արձակագիր Արարատ Գյուլբանգյանի եւ բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանի հետ դեռ 2 տարի առաջ էինք որոշել նման մի անթոլոգիա հրատարակել,- ասաց Մ. Միկոյանը:- Արդեն հավաքվել էր հեղինակների գործերի մի մասը, սակայն հովանավոր չէինք գտնում: Այս տարվա հունիսին, երբ ընտրվեցի ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի նախագահ Մինաս Սայադյանը խոստացավ աջակցել բաժանմունքին՝ իրականացնելու որեւէ ծրագիր: Որոշեցինք սկսել բաժանմունքի «Երկունք» մատենաշարով ժողովածուների հրատարակումը, որի առաջին հատորյակի տպագրությունը հովանավորեց հիշյալ հիմնադրամը: Գրքում ընդգրկված են ինչպես ավագ սերնդի արդեն ճանաչված գրողների, այնպես էլ երիտասարդ, սկսնակ հեղինակների ստեղծագործություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031