Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԳԱՆԹԼԵԹ»

Դեկտեմբեր 02,2009 00:00

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատնից տեղեկացրին, որ դեկտեմբերի 4-ին Թատերական գործիչների միությունում կցուցադրվի «Գանթլեթ» ներկայացումը, որի հեղինակն է Մեհդի Նասիրին, բեմադրող ռեժիսորներն են Ալիռեզա Ասադին եւ Մեհդի Նասիրին։ «Գանթլեթը» պատմում է մի իրանահայ լրագրողի կյանքի մասին, որը լի է կասկածներով, սարսափներով, մղձավանջներով, եւ որը Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված պատերազմում՝ քրդաբնակ գյուղի նեղլիկ անկյունում ամիսներ գերի մնալուց հետո, վերադառնում է տուն, հանդիպում կնոջ ու կնոջ ազգականների պնդումներին՝ Հայաստան վերադառնալու վերաբերյալ»,- ասվում է դեսպանատնից ստացված հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել