Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 03,2009 00:00

«Թումանյանը գալիս է դարերի խորքից, նրա ծնունդը 140 տարի առաջ չէր, նա ծնվեց հայ ժողովրդի հետ եւ հայ ազգի չափ հինավուրց է: Մեծ լոռեցու տարիքը հայ ժողովրդի սկզբնավորումից ենք հաշվում: Դեռ այն ժամանակ էր բանաստեղծը ահազանգում՝ մոռանում են մեր լեզուն, մեր խոսքը, նրա բարձրացրած խնդիրները արդիական են նաեւ մեր դարաշրջանին…»,- օրերս կայացած հոբելյանական երեկույթի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում ասաց գրող Հրաչյա Մաթեւոսյանը: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ «Առավոտին» վստահեցրեց, որ Թումանյանի ստեղծագործությունները ինչպես իր, այնպես էլ ներկա ու եկող սերունդների գրասեղանի մշտական, ամենօրյա ընթերցվող գրքերն են լինելու: Գրականագետ Դավիթ Գասպարյանն ընդգծեց բանաստեղծի ստեղծագործական առանձնահատկությունը՝ նշելով, որ հայ մարդը շատ բան ունի սովորելու մեծանուն բանաստեղծից. «Նրա չափ պարզ ու շիտակ խոսող լինենք»: Պարոն Գասպարյանը նաեւ ասաց, թե վերջին շրջանում շատ են խոսում, որ նոր սերունդը ընթերցանությունից շատ հեռու է. «Նոր սերնդին ուղղորդել է պետք, թե ինչ կարդան, բայց, ցավոք, նրանց պարտադրում են չընթերցել, չընթերցել նաեւ Թումանյան, եւ թյուր կարծիքներ են տարածում, թե իբր երիտասարդները ընթերցելու հետ սեր չունեն: Թումանյանը անմահ է եւ դեռ դարեր շարունակ կմեծարվի նորովի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել