Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակաշվիլին թմրամո՞լ է

Դեկտեմբեր 08,2009 00:00

\"\"Վրաստանի նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան (նկարում) մեղադրել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին թմրամիջոցներ օգտագործելու մեջ:
«Ամբողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Սահակաշվիլին թմրամոլ է: Եվ որպեսզի չհիմնավորված արտահայտություններ չանեմ, առաջարկում եմ միասին լաբորատորիայում անալիզ հանձնեք՝ արյան մեջ թմրամիջոցների առկ այություն
ը ստուգելու համար»,- ինչպես հայտնում է «Aysor am»-ը, այդ մասին համաձայն «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Վրաստանի նախկին պետնախարարը վրացական «Ալավալ-դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նաեւ մեղադրել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիին՝ Վրաստանով տարանցող թմրամիջոցների վերահսկման մեջ:
Խաինդրավան ասել է, որ ինքն էլ ժամանակին փորձել է թմրամիջոցներ, բայց վաղուց հրաժարվել է դրանցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել